Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
14 / Ապրիլ / 2021 : 11-40

Եթե Ռոբերտ Քոչարյանը լիներ թուրքական գործակալ, նրա օրոք խորհրդարանում կգնդակահարեին Վազգեն Սարգսյանին ու Կարեն Դեմիրճյանին. Նիկոլ Փաշինյան

Ռոբերտ Քոչարյանն ասում է՝ եթե վարչապետը լիներ թուրքական գործակալ, կաներ այն ամենը, ինչ արվել է: Եթե Ռոբերտ Քոչարյանը լիներ թուրքական գործակալ, եթե 97-98 թվականներին ՀՀ-ն ղեկավարեին թուրքական գործակալներ, ամենամեծ ծառայությունը, որը կարող էին մատուցել Ադրբեջանին՝ Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս թողնելը կլիներ՝ երաշխիք տալով, որ ներքուստ Ղարաբաղը համարում են Ադրբեջանի մաս:
Եթե Ռոբերտ Քոչարյանը լիներ թուրքական գործակալ, նրա օրոք խորհրդարանում կգնդակահարեին Վազգեն Սարգսյանին ու Կարեն Դեմիրճյանին:
Եթե ԱԱԾ-ն 99 թվականին ղեկավարվեր թուրքական գործակալի կողմից, այո, կգնդակահարեին խորհրդարանում Արցախյան հաղթանակի հեղինակին ու Հայաստանն արդյունաբերական երկիր դարձրած առաջնորդին: Այս մասին խորհրդարանում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
«Էլ չեմ ասում, որ 1998 թվականին իշխանության հասնելով Քոչարյան-Սարգսյան զույգը դավաճանություն էր համարում Ղարաբաղի հարցը փուլային հարցով լուծելու հնարավորությունը: Մինչդեռ 2018 թվականին սեղանին եղել է բանակցային մի փաթեթ, որի վերնագիրը վերաբերում է հակամարտության կարգավորման առաջին փուլի ու հետագա քայլերի մասին»,-ասաց նա:
Փաշինյանի խոսքերով, այո Քոչարյան-Սարգսյան զույգը, 98 թվականին Ղարաբաղի հարցն օգտագործելով, իշխանության հասնելուց հետո 20 տարվա ընթացքում տանուլ է տվել բանակցային գործընթացը, Առաջին արցախյան պատերազմում տարած հաղթանակը տանուլ են տվել, խուրդել են Բադեն Բադեններում, Փարիզներում, հունական կղզիներում հյուրանոցներ կառուցելով:
Տեսանյութն այստեղ
Դիտվել է 27240անգամ
Վերջին լուրեր