14 / Ապրիլ / 2021 : 17-47
Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել ևս մեկ զոհված զինծառայողի աճյուն Ադրբեջանական կողմը Արցախի Մարտունու շրջանում հայկական կողմին է փոխանցել ևս մեկ հայ զինծառայողի աճյուն, նշելով, որ դիակը հայտնաբերվել է Հադրութի շրջանի Ուխտաձոր համայնքի վարչական տարածքից։ Այս մասին հաըտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։Հայ զինծառայողի ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն։Այսպիսով, պատերազմից հետո Արցախի օկուպացված տարածքներից տարհանված կամ հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը դարձավ 1542։
Դիտվել է 9764անգամ
Վերջին լուրեր