15 / Ապրիլ / 2021 : 11-34

ԵԱՏՄ կազանյան նիստին ընդառաջ Հայաստանը Կարմիր խաչին 200 գերու ցուցակ է փոխանցել՝ նիստին Բաքվի պատվիրակության հնարավոր մասնակցության ֆոնին

ԵԱՏՄ երկրները քննարկում են Ադրբեջանի պատվիրակության հնարավոր մասնակցության հարցը միության կառավարման մարմնի նիստին, բայց դեռևս դրան խոչընդոտում են Բաքվի և Երևանի միջև առկա տարաձայնությունները, որոնք դժվար թե վերացվեն մինչև Կազանում կայանալիք հանդիպումը: Այս մասին գրում է РБК-ն` հղում տալով իր հայկական, ռուսական և ԵԱՏՄ-ի աղբյուրներին:
«Իրոք, կար այդ գաղափարը (Բաքվին հրավիրելու): Մենք այնպես չէ, որ սկզբունքորեն դեմ ենք, մենք ասում ենք, որ կան չլուծված խնդիրներ, այդ թվում՝ ռազմագերիների հարցը»,-ասել է հայկական կողմից РБК-ի դիվանագիտական աղբյուրը:
Երևանը կազմել է ռազմագերիների ցուցակը, որի մեջ կա շուրջ 200 անուն, և այն արդեն փոխանցել է Կարմիր խաչին: Այս մասին РБК-ին ասել է հայկական կողմից մեկ այլ զրուցակից, որը ծանոթ է թեմային:
РБК-ի հարցմանը Ռուսաստանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարությունները պատասխանել են, որ միության կազմում կարգավիճակ չունեցող երկրների խորհրդի նիստին մասնակցությունը դեռ քննարկվում է, ԵԱՏՄ անդամ երկրների համաձայնեցված դիրքորոշում դեռ չկա:
Դիտվել է 26409անգամ
Վերջին լուրեր