15 / Ապրիլ / 2021 : 14-33
Ըստ ռուս փորձագետի՝ երկաշարժը չի կարող վնասել Մեծամորի ատոմակայանին

Հայաստանի ատոմակայանը կառուցված է շատ ամուր հիմքերի վրա, և երկրաշարժերի հետևանքով այնտեղ հնարավոր չեն լինի այնպիսի երևույթներ, ինչպիսիք կարող են լինել այլ շինությունների դեպքում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Մոսկվա-Բիշքեկ-Երևան-Նուր-Սուլթան-Թբիլիսի տեսակամրջի առցանց ասուլիսի ընթացքում ասաց Ռուսաստանի Դաշնության գիտությունների ակադեմիայի երկրաշարժի կանխատեսման տեսության և մաթեմատիկական երկրաֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Պյոտր Շեբալինը:
«Այնտեղ հնարավոր չեն այնպիսի երևույթներ, որոնք երկրաշարժի հետևանքով կարող են լինել, օրինակ, բարձրահարկ շինությունների դեպքում: Այդ շինությունը երկրաշարժից հաստատ չի վնասվի»,- նշեց գիտնականը:
Անդրադառնալով, մասնավորապես, Երևանում կառուցվող բազմահարկ շենքերի սեյսմակայունության ու շինարարության ընթացքում համապատասխան տեխնոլոգիաների հնարավորությունների հարցին՝ Շեբալինը նշեց, որ ժամանակակից շինարարական տեխնոլոգիաններին գործնականում հետևելու և բազմահարկերը սեյսմակայունության համապատասխան հաշվարկով կառուցելու դեպքում ոչ ուժեղ երկրաշարժերը մեծ ավերածություններ չեն գործի:
«

Ըստ ինժեներային սեյմոլոգիայի՝ բարձրահարկ կառույցը ցածրահարկից տարբերվում է նրանով, որ երկրաշարժի ժամանակ այն հնարավոր է տեղաշարժել ավելի երկար հաճախականություն ունեցող ալիքներով, որոնց միջոցով էներգիան փոխանցվում է այդ շինությանը: Այս դեպքում շատ կարևոր է ոչ թե շենքի բարձրությունը, այլև՝ հիմքի կայունության աստիճանը: Եթե խարխլվի հիմքը, բարձրահարկը, հնարավոր է, փլվի: Գլխավորը, որ չխախտվեն բարձրահարկի հիմքերն ու բետոնային հանգույցները, որոնք նույնպես պետք է համապատասխանեն սեյսմիկ գոտիների կառուցապատման չափանիշներին»,- մանրամասնեց բանախոսը՝ հավելելով, որ սեյսմակայունության շինարարական տեխնոլոգիաները պահպանելով կարելի է բարձրահարկեր կառուցել:
Իր խոսքում գիտնականը արդյունավետ համարեց Գյումրիում գործող երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմոլոգիայի ինստիտուտի և ՌԴ գիտությունների ակադեմիայի երկրաֆիզիկայի կենտրոնի սերտ համագործակցությունը:
Խոսելով ըստ ուժգնության աստիճանի երկրաշարժերի վտանգավորության մասին՝ փորձագետը նշեց, որ բնակավայրերում մեծ ավերածությունների ու մարդկանց կյանքի համար առանձնապես վտանգավոր են 8 և ավելի բալանոց ցնցումները:
«Կովկասն առանձնահատուկ տարածաշրջան է նրանով, որ բնակավայրերի դասավորությունը խիտ է, դատարկ տարածությունները քիչ են: Յուրքանչյուր ուժեղ երկրաշարժ կհասնի որևէ բնակավայր»,- պարզաբանեց Շեբալինը՝ չբացառելով տարածաշրջանում Սպիտակի երկրաշարժի ուժգնությամբ նոր երկրաշարժերը: «Վաղ թե ուշ այնպիսի երկրաշարժ, ինչպիսին Սպիտակինն էր, տեղի կունենա: Դրանից պետք չէ վախենալ: Պարտադիր է, որպեսզի բնակչությունը պատրաստ լինի, իսկ շինությունների դիմացկունությունը՝ տարածաշրջանին բնորոշ ուժգնություն ունեցող երկրաշարժերի հաշվարկով կառուցվեն»,- եզրափակեց սեյսմոլոգը՝ հույս հայտնելով, որ երկրաշարժերի գոտիներում շինարարության ընթացքում պահպանվում են սեյսմակայունության նորմերը:
Դիտվել է
13748անգամ
Դիտեք նաև
31 / Հունվար / 2020
Հաջորդ տարի մենք կշարունակենք համատեղ աշխատանքը. Պուտնիը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ գալիք Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.
31 / Հունվար / 2020
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ
Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին հայտնում է Интерфакс -ը:
31 / Հունվար / 2020
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին
Վաչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Անդրբայկալյան երկրամասում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ։
09 / Ապրիլ / 2020
Ռուսաստանում կորոնավիրուսից ապաքինվածների արյունը կփոխներարկեն ախտահարվածներին
Ռուսաստանում անցկացվել է կորոնավիրուսից ապաքինվածների արյան հանձնում՝ այն կորոնավիրուսով հիվանդներին փոխներարկելու նպատակով: Վարակի բուժման նոր մեթոդի մասին պատմել է Մոսկվայի քաղաքապետի սոցիալական...
09 / Ապրիլ / 2020
Ռուսաստանն առաջարկում է հետաձգել առցանց խանութներից ԵԱՏՄ երկրներ առանց մաքսատուրքերի ներմուծման...
Արտասահմանյան առցանց խանութներից Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներ ապրանքների առանց մաքսատուրքերի ներմուծման շեմի իջեցման հարցի քննարկումը կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակի...
11 / Ապրիլ / 2020
ՌԴ-ից Հայաստան առաջիկա թռիչքին սպասող քաղաքացիների համալրված ցուցակն է հրապարակվել
Ի հավելումն հրապարակված նախորդ ցուցակի՝ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը ներկայացնում է Դոմոդեդովո օդանավակայանում գտնվող և դեսպանության կողմից հյուրանոցներ...
09 / Ապրիլ / 2020
Կարևոր տեղեկություն ՀՀ քաղաքացիների համար, ովքեր Ռուսաստանում կորցրել են աշխատանքն ու հայտնվել...
Հայտնում ենք, որ դեսպանությունը շարունակ ջանքեր է գործադրում հնարավոր աջակցություն ցուցաբերելու այն ՀՀ քաղաքացիներին, ովքեր արտագնա աշխատանքի նպատակով ժամանել էին Ռուսաստան և ստեղծված իրավիճակի...
09 / Ապրիլ / 2020
Դեսպանատունը հրապարակել է դեպի Հայաստան թռիչքի համար սպասողների համալրված ցուցակը
ՌԴ–ում ՀՀ դեսպանատունն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Դոմոդեդովո օդանավակայանում գտնվող և դեսպանության կողմից հյուրանոցներ տեղափոխված, դեպի Հայաստան հնարավոր առաջիկա թռիչքին սպասող...