Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
15 / Ապրիլ / 2021 : 15-03

Թուրք-ադրբեջանական լրտեսների արկածները Հայաստանում շարունակվում են

Անդրանիկ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Թուրք-ադրբեջանական լրտեսների արկածները Հայաստանում շարունակվում են:
Կարծես, ձանձրանալով «զբոսաշրջությամբ» զբաղվել Երևանում, նրանք որոշեցին շրջել արգելված գոտիներով, օրինակ՝ սահմանային: Սույն տեսանյութում «Արգուն Քոնուկը», ով իրականում Արգուն Քոնուկ չէ և, իհարկե, բլոգեր կամ զբոսաշրջիկ չէ, հատուկ հանձնարարությամբ թափառում է հայ-թուրքական սահմանի երկայնքով:
Իսկ ինչո՞վ են զբաղված ԱԱԾ-ում: Հայաստանից դավաճանաբար հայերին են աքսորում, ազգադավ Փաշինյանի ռեժիմի գոյատևման համար կազմակերպում են նախընտրական PR-արշավներ՝ բերման ենթարկելով հանցավոր աշխարհի ներկայացուցիչներին, ինչպես նաև կոմպրոմատներ են հավաքում ընդդիմության առաջնորդների վրա:
Ի դեպ, պետք է նշեմ, որ թուրք-ադրբեջանական լրտեսներին, գիտակցաբար կամ անգիտակցաբար, օժանդակում են մի խումբ ՀՀ քաղաքացիներ՝ ոմանք գումարի համար, ոմանք էլ՝ Թուրքիայի և Ադրբեջանի հանդեպ ջերմ զգացմունքների համար»:
Դիտվել է 95102անգամ
Վերջին լուրեր