Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
15 / Ապրիլ / 2021 : 17-44

Փաշինյանը պատերազմի մեջ մեղադրել է ՌԴ-ին. ՁԱՅՆԱԳՐՈւԹՅՈւՆ

Armvoice տելեգրամ ալիքը հրապարակել է հատված Նիկոլ Փաշինյանի և հայ իրավաբանների հանդիպումից, որում Նիկոլ Փաշինյանը մեղադրել է Ռուսաստանին՝ Արցախում ստատուս քվոյի փոփոխության համար։
«Մենք մերոնցով ենք խոսում, ստատուս քվոն, որ մենք ունեինք, ունեինք ուղիղ այնքան ինչքանով, որ դրա գոյությունն այդ տեսքով համընկնում էր Ռուսաստանի շահերի հետ։ Երբ որ կոնյուկտուրան փոխվեց, փոխվեց ամեն ինչ։ Երբ որ եկել էր պահը, որ մենք ինչ-որ բանով պետք է վճարեինք, պարզվեց, որ մենք կամ չենք կարող, կամ չենք ուզում վճարել, կամ չունենք վճարելու որևէ բան, որովհետև մենք սնանկ ենք»,-ասել է Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք, որ երեկ էլ ԱԺ ամբիոնից նա «նախկիններին» ու ԱԺ ընդդիմությանն էր մեղադրում պատերազմում իր կրած խայտառակ պարտության ու կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագրելու համար։
Ձայնագրությունը ստորև
Դիտվել է 18180անգամ
Վերջին լուրեր