16 / Ապրիլ / 2021 : 11-03

Որոնողական աշխատանքներն իրականացվում են Որոտանի (Քուբաթլու) ուղղությամբ

Պատերազմի ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների, կամավորների, ինչպես նաև քաղաքացիական անձանց աճյունների որոնումները շարունակվում են: Այս մասին հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Փրկարարական մեկ ջոկատով այսօր որոնողական աշխատանքներ են իրականացվում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Որոտանի (Քուբաթլու) ուղղությամբ:
Երեկ, Ջրականի շրջանում որոնումներն արդյունք չեն տվել: Կեսօրին տեղի ունեցած ականապայթյունային պատահարից հետո աշխատանքները նույն պահին դադարեցվել են:
Պայթյունից վիրավորում ստացած փրկարարի առողջական վիճակը կայուն է: Նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, օրվա երկրորդ կեսին կտեղափոխվի հիվանդասենյակ:
Դիտվել է 4513անգամ
Վերջին լուրեր