Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
17 / Ապրիլ / 2021 : 10-51

ՊՆ, ՊԲ ինչո՞ւ եք տղերքի անունները զոհվելուց և հուղարկավորվելուց 5-6 ամիս անց հրապարակում

«Երեկ Արցախի ՊԲ-ն զոհված ևս 193 զինծառայողների անուններ է հրապարակել...
Ցուցակում Արցախի Մարտունու քաղաքի կամավորականների անուններ էլ կան, որոնց ես շատ լավ ճանաչում էի և տեղյակ եմ, որ նրանց մարմինները ճանաչելի էին` ԴՆԹ փարձաքննություն չի նշանակվել և նրանք անհայտ կորածների ցուցակներով չէին անցնում։ Այդ տղաներից մի քանիսը Մարտունու գերեզմանատանն են հուղարկավորվել, մյուսները` Եռաբլուր զինվորական պանթեոնում։ Ընդ որում, այդ ցուցակում ընդգրկված զոհվածներից մեկի հարազատներին Հարությունյան Արայիկը էս վերջերս «Մարտական Խաչ» շքանշան է հանձնել (լրատվակայքում կա ինֆոն)..
Ցուցակում հարազատիս անունն էլ կարդացի..․ Զոհվել է նոյեմբերի 3-ին (մարմինը ճանաչելի էր, ԴՆԹ թեստ չի հանձնվել) տեղափոխվել է Երևան և մի քանի օր անց հուղարկավորվել Եռաբլուրում։
ՀՀ պաշտպանության նախարարություն / MoD of the Republic of Armenia , Պաշտպանության Բանակ/ Artsakh Defence Army/ Армия обороны Арцаха
երբ եք վերջ տալու էս բարդակին։ Ինչու եք տղերքի անունները զոհվելուց և հուղարկավորվելուց 5-6 ամիս անց հրապարակում և ինչքան թաքցված անուններ դեռ ունե՞ք։
Վերջը, սրա համար որևէ մեկը պատասխանատվության ենթարկվելու է, թե ո՞չ»։
ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ»։
Ալեն Ղուլյան
Դիտվել է 13852անգամ
Վերջին լուրեր