Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
17 / Ապրիլ / 2021 : 13-15

Սանկտ-Պետերբուրգում բերման է ենթարկվել Ուկրաինայի գլխավոր հյուպատոսը

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայությունը բերման է ենթարկել Սանկտ-Պետերբուրգում Ուկրաինայի Գլխավոր հյուպատոս Ալեքսանդր Սոսոնյուկին` ԱԴԾ-ից և իրավապահ մարմիններից փակ տեղեկատվություն ստանալու կասկածանքով։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Անվտանգության դաշնային ծառայության Հասարակայնության հետ կապերի կենտրոնից:
«Անվտանգության դաշնային ծառայությունն ապրիլի 16-ին Սանկտ-Պետերբուրգում բերման է ենթարկել Ուկրաինայի Գլխավոր հյուպատոս Ալեքսանդր Սոսոնյուկին` ռուս քաղաքացու հետ հանդիպման ընթացքում, երբ նրանից ստացել է Ռուսաստանի ԱԴԾ-ում և այլ իրավապահ մարմիններում պահվող փակ տեղեկատվություն պարունակող նյութեր»,- հաղորդել են կենտրոնից:
ԱԴԾ-ից ընդգծել են, որ նման գործելաոճը համատեղելի չէ դիվանագետի կարգավիճակի հետ և արտահայտում է բացահայտ թշնամական վերաբերմունք Ռուսաստանի Դաշնության նկատմամբ:
Ուկրաինայի Արտաքին գործերի նախարարի տեղակալ Եվգենի Ենինը հայտնել է, որ իրենք պատասխան քայլ են պատրաստում:
«Առկա պրակտիկային համապատասխան և փոխադարձության սկզբունքի հիման վրա ուկրաինական կողմը պատասխան է պատրաստում ռուս դիվանագետների նկատմամբ»,- նշել է Ենինը:
Ուկրաինայի ԱԳՆ խոսնակ Օլեգ Նիկոլենկոն հայտնել է, որ հյուպատոսն արդեն ուկրաինական դիվանագիտական առաքելության տարածքում է:
Դիտվել է 6760անգամ
Վերջին լուրեր