19 / Ապրիլ / 2021 : 09-44
Ադրբեջանցիները պարբերաբար այցելում են Կապան՝ գնումներ կատարելու. Լապշին
Հայտնի բլոգեր, լրագրող Ալեքսանդր Լապշինը արդեն երկու օր է, ինչ գտնվում է Սյունիքի մարզի Կապան քաղաքում: Նա Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել՝ նշելով, որ Կապանը երևի թե զբոսաշրջիկների կողմից Հայաստանի թերագնահատված քաղաքներից մեկն է:
«Եթե Կապանը լիներ Եվրոպայում, ապա դա վաղուց կդառնար զբոսաշրջության կենտրոն: Ցավոք, Կապանը ոչ միայն տեղակայված չէ Եվրոպայում, այլ ես կասեի տեղակայված է առաջնագծում…
Ես տեղացի բնակիչներից հետաքրքրվեցի ՝ արդյո՞ք Կապանում ամեն ինչ հանգիստ է՝ հաշվի առնելով Ղարաբաղյան վերջին պատերազմը և նոր սահմանը: Նրանք ասում են, որ այո, փառք Աստծո հանգիստ է: Ադրբեջանցիները պարբերաբար այցելում են քաղաք, բայց ռուս խաղաղապահների ուղեկցությամբ գալիս են գնումներ կատարելու և, իհարկե, չեն կարող քայլել ուր ուզում են…
Նոր սահմանը, որն իրականում անցնում է քաղաքի սահմաններում, պաշտպանվա՞ծ է: Այստեղ կարծիքները տարբեր էին: Ոմանք ասում են, որ ոչ ոք չի պահպանում սահմանը, և, ըստ էության, ադրբեջանական դիվերսիոն և հետախուզական խումբը կարող է հեշտությամբ թափանցել քաղաք, և նրանց ոչ ոք չի կանգնեցնի: Մյուսները վստահ են, որ ռուս խաղաղապահները վերահսկում են սահմանը և հետաքրքրված չեն նոր հակամարտության բռնկմամբ: Անձամբ ինձ դժվար է ասել, թե որտեղ է ճշմարտությունը: Զուտ տեսողականորեն, մի քանի խաղաղապահ կետեր տեղակայված են օդանավակայանի մոտակայքում, որը գտնվում է հենց սահմանին, Ադրբեջանից մոտ հարյուր մետր հեռավորության վրա: Հարավային ուղղությամբ 17 երթուղու երկայնքով կան նաև դրոշներ, բայց ինձ թվում էր, որ այնտեղ պարզապես դրոշներ են, այլ ոչ թե ռազմական դիրքեր: Այժմ այս երթուղին արդեն դարձել է սահմանային․․․»։
Դիտվել է
21646անգամ
Դիտեք նաև
30 / Օգոստոս / 2021
Սյունիքի միջանցքի հիմնական նշանակությունը. քաղաքագետ
ԱՄՆ թուլացման ֆոնին Թուրքիան ձգտում է դառնալ նոր բազմաբևեռ աշխարհի գլխավոր խաղացողներից մեկն, իսկ հիմնական խաղը ընթանալու է Մեծ Միջին Ասիայում ու Մեծ Մերձավոր Արևելքում: Սա միաժաման և լիդերության...
22 / Մարտ / 2021
Ո՞վ ասաց, որ Սյունիքում ադրբեջանական ներկայիս տեղակայումներն իրենց պետական սահմանների վրա են․...
ՀՀ Սյունիքի մարզի շուրջ պետք է ստեղծվի անվտանգության գոտի՝ ՀՀ քաղաքացիների ու առաջին հերթին՝ սահմանային բնակիչների իրավունքները երաշխավորելու նպատակով: Ֆեյսբուքյան իր էջում նշել է Մարդու...
23 / Մարտ / 2021
ՃՏՊ-ից՝ Ադրբեջանի բանտ (տեսանյութ)
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆՀարգելի վարորդներ Սյունիքի մարզում Ադրբեջանին անցած տարածքներում ավտովթարի դեպքում ենթադրյալ հանցագործությունը կքննվի նաև Ադրբեջանում, բայց թե ո՞ր դեպքերում, չի հստակեցնում քննչական...
25 / Մարտ / 2021
Արման Թաթոյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Monde -ին՝ խոսելով Սյունիքում ադրբեջանական...
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Monde թերթին՝ խոսելով Սյունիքում ադրբեջանական կողմից հնչող կրակոցների անթույլատրելիության մասին։ Պաշտպանը միջազգային...
26 / Մարտ / 2021
Խնձորեսկցիներն ասում են, որ ադրբեջանցիներն, իրենց GPS-ը գրկած, էլի մի քանի տասնյակ մետր առաջ են...
Խնձորեսկցիներն ասում են, որ ադրբեջանցիներն, իրենց GPS-ը գրկած, էլի մի քանի տասնյակ մետր առաջ են եկել: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա...
29 / Մարտ / 2021
Երեկ գիշեր ադրբեջանցիները քարեր են նետել զոհված զինածայողների մարմինները տեղափոխող մեքենայի վրա․...
Երեկ գիշեր ադրբեջանցիները քարեր են նետել զոհված զինածայողների մարմինները տեղափոխող մեքենայի վրա, ջարդել ապակիները։ Վարորդը պատմում է, որ Ստեփանակերտից գիշերն է դուրս եկել, դեպի Գորիս ճանապարհվել,...
30 / Մարտ / 2021
Ադրբեջանցիները գողացել են շուռնուխցի Գավրուշի 13 մայր կովերն ու քշել դեպի Ադրբեջան
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Բա Սյունիքում իմքայլական գելխեղդ չկա՞
Շուռնուխցի Գավրուշ Հակոբյանի անասնագոմը գտնվում է Շուռնուխից Կապան ճանապարհի 500 մետրի...
31 / Մարտ / 2021
Սյունիքի Արավուս գյուղում ադրբեջանցիներն ասել էին՝ եթե չեք լքում գյուղը, դրոն կուղարկենք գյուղը...
Սյունիքի մարզի Արավուս գյուղում ադրբեջանցիներն ասել էին՝ եթե մինչև այս ժամը չլքեք գյուղը, հենց հիմա դրոն ենք ուղարկում՝ գա, գյուղը ոչնչացնի։ Սա նշանակում է, որ, ի սկզբանե նրանց ներկայությունն...