19 / Ապրիլ / 2021 : 14-05

Ցավոք մենք ունենք կորոնավիրուսի մահաբերության ցուցանիշի աճ. ԱՆ ներկայացուցիչ

Նախորդ ամիսների 1․8-ի փոխարեն ունենք 1.9 ցուցանիշ, ինչը շատ մտահոգիչ է: Այս մասին, այսօր՝ ապրիլի 19-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:
Նա կոչ արեց քաղաքացիներին ապրիլի 24-ին կազմակերպվող միջոցառումների ժամանակ պահպանել սահմանված հակահամաճարակային կանոնները, քանի որ շփումներին զուգահեռ կմեծանա ռիսկը հիվանդության տարածման եւ կարող ենք ունենալ բավականին լուրջ դեպքեր, որոնք կարող են երեւալ գաղտնի շրջանից հետո:
Դիտվել է 7809անգամ
Վերջին լուրեր