19 / Ապրիլ / 2021 : 16-00

Ադրբեջանցիները չեն կարող մտնել Ստեփանակերտ եւ գնումներ կատարել խանութներում․ Արցախի ԱԻՊԾ

Ադրբեջանցիները չեն կարող մտնել Ստեփանակերտ եւ գնումներ կատարել խանութներում: Այս մասին ՀՀ ԱԺ-ում կայացած աշխատանքային քննարկման ժամանակ հայտարարեց Արցախի ԱԻՊԾ ղեկավարի տեղակալ Բորիս Ավագյանը՝ մեկնաբանելով համացանցում հայտնված տեղեկությունը:
Նրա վստահեցմամբ՝ նման տարբերակը պարզապես բացառված է:
«Ես չգիտեմ՝ ով է նման կեղծ տեղեկություն տարածում: Եթե նման բան տեղի ունենա, ապա ես որպես պաշտոնական անձ խոստանում եմ, որ իմ տաբելային զենքի օգնությամբ այդ ադրբեջանցուն գերի կվերցնեմ»,-ասաց նա:
Նա համոզված է, որ արցախցիները մեծ արժանապատվություն ունեն եւ վստահ է, որ ԼՂՀ ցանկացած բնակիչ ոչինչ չի վաճառի ադրբեջանցուն՝ ինչ գին էլ լինի:
Դիտվել է 12847անգամ
Վերջին լուրեր