Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
19 / Ապրիլ / 2021 : 16-45

«Տարել եմ գերեզմանոց ու ասել եմ՝ դու սպա չես ու ինչ, որ բերել ես թող երեխու գերեզմանոցում, գնա»․ Զոհվածի հայրն արձագանքել է ՊԲ-ի հերքմանը

Ֆեյսբուքյան օգտատեր Հասմիկ Մարտիրոսյանը ի պատասխան Պաշտպանության նախարարության և Պաշտպանության բանակի հերքմանը՝ գրել է.
«Ի պատասխան ՊԲ հերքմանը
Պաշտպանության բանակը հերքել է իմ հրապարակումը և հայտարարել, թե իբր իմ գրածն իրականության հետ աղերս չունի:
Հերքումը տեսնելուց հետ ինձ հետ կապվել է զոհված զինծառայող Ռոբերտ Կարապետյանի հայրը՝ Անդրանիկ Կարապետյանը, որը նաև զարմուհուս ամուսինն է։
Անդրանիկը խնդրեց իր խոսքերը առանց փոփոխության հրապարակել, ուստի գրում եմ․
«Մարտի 6-ին գիշերը ժամը 23։30-ին Հոկտեմբերյանի մոստի տակ պայմանավորվել են իմ հետ։ Եկել է մի հատ անծանոթ մարդ։ Ասել ա, որ իրանց սպաներից ա, վկայական ենք պահանջել, վկայական ցույց չի տվել, որ ես համոզվեմ՝ սպա ա եղել, թե չէ: Տուն գալու առաջարկ չի եղել։ Տարել եմ գերեզմանոց ու ասել եմ՝ դու սպա չես ու ինչ, որ բերել ես թող երեխու գերեզմանոցում, գնա»։
Դուք ասում եք, որ սպա է եղել: Ծնողն, ում փոխանցվել ա մեդալ, ասում ա՝ փաստաթուղթ չի ունեցել ու չգիտի՝ ով ա իրեն փոխանցողը։
Կեսգիշերին մոտ ծնողի հետ կապվելը նույնպես պարգևների հանձնման արարողակարգի բաղադրի՞չ է:
Ապշեցուցիչ է ուղղակի, որ 44 օր մարդկանցից ճշմարտությունը թաքցրած գերատեսչությունը փորձում է զոհվածի ծնողների ու հարազատների հայտարարությունները կասկածելի համարել։
Շնորհակալություն եմ հայտնում բոլորին իրենց զորակցության ու աջակցության համար։ Նաև լրատվամիջոցներին, ովքեր անտարբեր չեղան ու տարածեցին տեղեկություն»։
Նշենք, որ նա զոհված զինծառայող Ռոբերտ Կարապետյանի մորաքույրն է:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Պաշտպանության բանակը հերքում էր հրապարակել, որումասված էր.
Դիտվել է 62742անգամ
Վերջին լուրեր