19 / Ապրիլ / 2021 : 18-43
Գերիները հեռախոսով կապ են հաստատել ընտանիքի անդամների հետ
44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանում գերեվարված անձանց հնարավորություն է ընձեռվել հեռախոսով կապ հաստատել ընտանիքի անդամների հետ. տեղեկությունը 1lurer.am-ի հետ զրույցում հայտնել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
«Այդ անձանց ԿԽՄԿ ներկայացուցիչների պարբերական տեսակցությունների հիմնական նպատակն է՝ օգնել կապ հաստատել ընտանիքների հետ: Ինչպես գիտեք, շփումների ավանդական ձևը Կարմիր խաչի նամակներն են: Վերջին իրադարձությունների կապակցությամբ իշխանությունների համաձայնությամբ նաև հնարավորություն է ընձեռվել կապ հաստատել հեռախոսազանգերի միջոցով, գործարկել նաև կապի այլ միջոցներ: Զանգերի հնարավորություն, այո՛, տրվել է որոշ դեպքերում»,- ասել է Զառա Ամատունին:
Նա նաև տեղեկացրել է՝ ԿԽՄԿ գործունեությունը տարածաշրջանում ընդլայնվել է: Գրասենյակներ են բացվել Իջևանում ու Գորիսում:
«Տարածաշրջանի՝ Երևանի, Լեռնային Ղարաբաղի, Բաքվի գրասենյակներում ընդլայնվել է ԿԽՄԿ կազմը, նոր գրասենյակները բացվել են՝ հաշվի առնելով խնդիրները, որոնք կարող են առաջանալ սահմանամերձ համայնքներում: Տարածաշրջանի համար մեր բյուջեն զգալի աճել է՝ հասնելով այս տարվա համար մոտ 47 միլիոն շվեյցարական ֆրանկի»,- ասել է Ամատունին:
Դիտվել է
57178անգամ
Դիտեք նաև
28 / Հունվար / 2020
Հայաստանը նշում է Բանակի օրը
Այսօր՝ հունվարի 28-ին, Հայաստանը նշում է Հայոց բանակի օրը:
Հայաստանի բանակը դարձավ այն հիմնաքարը, որի վրա դրվեցին մեր պետության ու պետականաշինության հիմքերը: Հայաստանի զինված ուժերի կազմավորման...
28 / Հունվար / 2020
Ուղիղ․ Yelaket.am-ի՝ Հայոց բանակին նվիրված թողարկումները
Այսօր՝ հունվարի 28-ին, Հայաստանը նշում է Հայոց բանակի օրը:
Հայաստանի բանակը դարձավ այն հիմնաքարը, որի վրա դրվեցին մեր պետության ու պետականաշինության հիմքերը: Հայաստանի զինված ուժերի կազմավորման...
08 / Ապրիլ / 2020
ՌԴ զինված ուժերի մասնագետները ժամանել են Հայաստան՝ իրենց հետ բերելով COVID-19–ի...
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի երկկողմ փոխհամագործակցության շրջանակներում, ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարներ Դավիթ Տոնոյանի և Սերգեյ Շոյգուի միջև ձեռքբերված...
31 / Հունվար / 2020
ՍՈւ 30 ՍՄ բազմաֆունկցիոնալ ինքնաթիռների առաջին խմբաքանակը Հայաստանում է
ՍՈւ 30 ՍՄ բազմաֆունկցիոնալ գերժամանակակից ինքնաթիռների առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում մասնակցում է ինքնաթիռների դիմավորման արարողությանը:
23 / Հունվար / 2020
Տավուշի պայթյունի ձայնը զորավարժությունների հետևանք է
Երեկ երեկոյան տեղի են ունեցել օդային զինվորական վարժանքներ: Որևէ պատահար, պայթյուն չկա , ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը՝ անդրադառնալով տեղի ունեցած միջադեպին:
21 / Հունվար / 2020
Հորմուզի նեղուցը Իրանի ռազմավարական առավելությունն է
Ինչպես հայտնի է, հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը Բաղդադի միջազգային օդանավակայանի դիմաց ամերիկյան հատուկ գործողության հետևանքով սպանվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդս ...
23 / Հունվար / 2020
Հայկական բանակի նոր ռոբոտները կարող են փոխարինել զինվորներին
Հայաստանում անցկացված ԱՊՀ Արարատ-հակաահաբեկչություն-2019 զորաքվարժությունների շրջանակում ներկայացվել են հայկական մասնավոր Լոկատոր ընկերության որոշ մշակումներ, այդ թվում՝ ինքնավար մարտական...
04 / Մարտ / 2020
1 միլիարդ 200 միլիոն դրամը վերականգնվել է պետական շահերի պաշտպանության հարցադրումներով...
Ավելի քան 400 ուսունասիրություն արձանագրված 230 խախտում և պետությանը պատճառված 12 միլիարդ դրամի վնաս։ Ըստ զինդատախազի տեղակալ Տիգրան Ամբարյանի՝ զինված ուժերում կոռուպցիոն հանցագործություններով ...