19 / Ապրիլ / 2021 : 20-20

Ջրականի(Ջաբրայիլ) շրջանում այսօր փրկարարները հայտնաբերել և տարհանել են ևս մեկ հայ զինծառայողի աճյուն

Ջրականի(Ջաբրայիլ) շրջանում այսօր իրականացված որոնումների ընթացքում, Արցախի փրկարարները հայտնաբերել և տարհանել են ևս մեկ հայ զինծառայողի աճյուն։ Այս մասին yelaket.am ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։
Նրա ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն։
Այսպիսով, ռազմագործողությունների դադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներից հայտնաբերված կամ ադրբեջանական կողմից փոխանցված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների ընդհանուր թիվը դարձավ 1544։
Դիտվել է 20736անգամ
Վերջին լուրեր