21 / Ապրիլ / 2021 : 12-03

Փաշինյանի խոսնակը քաշքշում է լրագրողին (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գեւորգյանը քիչ առաջ Ագարակ քաղաք այցի ընթացքում քաշքշում էր լրագրողին։
Քաշքշուկին միջամտում են ոստիկաններն ու անվտանգության աշխատակիցները։
Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 21-ին, Փաշինյանն այցելել էր Ագարակ քաղաք, որտեղ քաղաքացիները նրան դիմավորել են հայհոյանքներով եւ վիրավորանքներով։ Սյունեցիները պահանջում էին, որ նա հեռանա մարզից։
Որոշ ժամանակ անց Փաշինյանը մեծաթիվ անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ հեռացավ Ագարակից։ Արդյունքում Փաշինյանի երթը չիրականացավ։
Նշենք, որ սյունեցիները նրան դիմավորել են՝ «Նիկոլ դավաճան», «Նիկոլ թուրք», «Բարեւ բ... տղա», «Ողջույն բ... տղա», «Քեզ ոչ մեկ չի ողջունում», «Կապիկ», «Ողջույն, կապիտուլյանտ» վանկարկումներով։ Այդ լարված միջոցին քաշքշուկ է սկսվել ոստիկանների եւ սյունեցիների միջեւ։
Դիտվել է 33494անգամ
Վերջին լուրեր