21 / Ապրիլ / 2021 : 13-43
Զոհվեց առանց նահանջի. պատերազմից ավելի քան 5 ամիս անց, գտնվել է զոհված փոխգնդապետի աճյունը
Պատերազմից ավելի քան 5 ամիս անց, հայտնաբերվել է զոհված փոխգնդապետ Արթուր Հակոբյանի աճյունը։ Այս մասին Facebook-ի իր էջում տեղեկացրել է ՊՆ «Զինուժ» հաղորդման լրագրող Դավիթ Դավթյանը։
Նա, մասնավորապես, նշել է.
«Գտանք: Անդարձ կորցրինք: Հերոսին:
Զոհվեց առանց նահանջի: Անմահացավ առաջնորդելով զորքին:
Պահն է վերջին հրաժեշտի: Մեր ավագ ընկերոջը, մեր լավագույն սպային:
Արթուր Հակոբյանի հոգեհանգիստը` հինգշաբթի է: Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում:
Փառք եւ պատիվ քեզ, Հակոբյան ջան»։
Ավելի վաղ՝ մարտի 20–ին, Դավթյանն իր էջում գրել էր, որ փոխգնդապետ Հակոբյանը, որը Արցախի հարավային զորամասի շտաբի պետն էր, անհետ կորել է։ Լրագրողն իր ու փոխգնդապետի հանդիպումից մի դրվագ էր պատմել։
«Հակոբյանն էր համակարգում մարտը` հարձակումը, պաշտպանությունը, հակագրոհը: Մի քանի րոպե կողքին նստել հետեւել եմ մարտական գործողությունները վարելուն: Շատ զիլ տղա էր: Առանց վախի, առանց խուճապի, իր անձը մոռացած, կռվողների հետ կրակ արձակելով:
Արթուրին խանգարել (հարց ուղղել) չէի ցանկանում: Մի պահ, երբ դադար եղավ, մի քանի րոպե, հարցրի ինչ է կատարվում, առանց նեղացնելու կարճ պատասխանեց, էկրանին նայեք կտեսնեք, պատմելու չէ:
Այս հենակետում էլ ընկանք սմերչի կրակի տակ: Պետքը չէր, շարունակում էր ուղիղ ճակատում կռվող տղաների հետ խոսել, վիրավորներից հարցնել: Հետո չդիմացավ, ռացիան փոխանցեց զինակիցներին, հանդերձավորվեց ու մեկնեց: Չիմացանք թե որ ուղղությամբ»,– գրել էր նա։
Հիշեցնենք, որ պատերազմի օրերին «Զինուժի» պատրաստած ռեպորտաժներից մեկում, Արթուր Հակոբյանն ասում էր.
«Խփեք դրանց, խփեք»։
Կարդացեք նաև՝
Դիտվել է
121295անգամ
Դիտեք նաև
28 / Հունվար / 2020
Հայաստանը նշում է Բանակի օրը
Այսօր՝ հունվարի 28-ին, Հայաստանը նշում է Հայոց բանակի օրը:
Հայաստանի բանակը դարձավ այն հիմնաքարը, որի վրա դրվեցին մեր պետության ու պետականաշինության հիմքերը: Հայաստանի զինված ուժերի կազմավորման...
28 / Հունվար / 2020
Ուղիղ․ Yelaket.am-ի՝ Հայոց բանակին նվիրված թողարկումները
Այսօր՝ հունվարի 28-ին, Հայաստանը նշում է Հայոց բանակի օրը:
Հայաստանի բանակը դարձավ այն հիմնաքարը, որի վրա դրվեցին մեր պետության ու պետականաշինության հիմքերը: Հայաստանի զինված ուժերի կազմավորման...
08 / Ապրիլ / 2020
ՌԴ զինված ուժերի մասնագետները ժամանել են Հայաստան՝ իրենց հետ բերելով COVID-19–ի...
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի երկկողմ փոխհամագործակցության շրջանակներում, ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարներ Դավիթ Տոնոյանի և Սերգեյ Շոյգուի միջև ձեռքբերված...
31 / Հունվար / 2020
ՍՈւ 30 ՍՄ բազմաֆունկցիոնալ ինքնաթիռների առաջին խմբաքանակը Հայաստանում է
ՍՈւ 30 ՍՄ բազմաֆունկցիոնալ գերժամանակակից ինքնաթիռների առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում մասնակցում է ինքնաթիռների դիմավորման արարողությանը:
23 / Հունվար / 2020
Տավուշի պայթյունի ձայնը զորավարժությունների հետևանք է
Երեկ երեկոյան տեղի են ունեցել օդային զինվորական վարժանքներ: Որևէ պատահար, պայթյուն չկա , ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը՝ անդրադառնալով տեղի ունեցած միջադեպին:
21 / Հունվար / 2020
Հորմուզի նեղուցը Իրանի ռազմավարական առավելությունն է
Ինչպես հայտնի է, հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը Բաղդադի միջազգային օդանավակայանի դիմաց ամերիկյան հատուկ գործողության հետևանքով սպանվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդս ...
23 / Հունվար / 2020
Հայկական բանակի նոր ռոբոտները կարող են փոխարինել զինվորներին
Հայաստանում անցկացված ԱՊՀ Արարատ-հակաահաբեկչություն-2019 զորաքվարժությունների շրջանակում ներկայացվել են հայկական մասնավոր Լոկատոր ընկերության որոշ մշակումներ, այդ թվում՝ ինքնավար մարտական...
04 / Մարտ / 2020
1 միլիարդ 200 միլիոն դրամը վերականգնվել է պետական շահերի պաշտպանության հարցադրումներով...
Ավելի քան 400 ուսունասիրություն արձանագրված 230 խախտում և պետությանը պատճառված 12 միլիարդ դրամի վնաս։ Ըստ զինդատախազի տեղակալ Տիգրան Ամբարյանի՝ զինված ուժերում կոռուպցիոն հանցագործություններով ...