21 / Ապրիլ / 2021 : 17-16

Եթե Ադրբեջանը խոսում է Զանգեզուրի միջանցքի մասին, ուրեմն այդ նույն տրամաբանությամբ Հայաստանը կարող է խոսել Նախիջևանի միջանցքի մասին․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիք կատարծ մարզային այցելությունից տեսանյութ է հրապարակել.
«Սյունիքի մարզպետարանում անցկացրել ենք խորհրդակցություն։
Անդրադարձել եմ 44-օրյա պատերազմի հետեւանքով Սյունիքում ստեղծված իրավիճակին, կառավարության ձեռնարկած միջոցառումներին, սահմանային անվտանգության ապահովմանը, ինչպես նաեւ այսօր Ագարակում եւ Մեղրիում տեղի ունեցածին»։
«Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, ո՛չ Զանգեզուր, ո՛չ Սյունիք, ո՛չ միջանցք արտահայտություններ չկան: Խոսք է գնում տարածաշրջանային կոմունիկացիաների բացման մասին և հունվարի 11-ի մոսկովյան հայտարարությամբ մենք հստակ արձանագրել ենք, որ պետք է տեղի ունենա տարածաշրջանի կոմունիկացիոն հաղորդակցության ուղիների բացում:
Եթե Ադրբեջանը խոսում է Զանգեզուրի միջանցքի մասին, ուրեմն այդ նույն տրամաբանությամբ Հայաստանը կարող է խոսել Նախիջևանի միջանցքի մասին, հյուսիս-ադրբեջանական միջանցքի մասին»,-մարզպետարանում հանդիպման ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:
Մանրամասները տեսանյութում։
Դիտվել է 9469անգամ
Վերջին լուրեր