Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
21 / Ապրիլ / 2021 : 19-03

Փաշինյանը ԱԱԾ պետին և ոստիկանապետին հանձնարարեց պատասխանատվության կանչել Ագարակում և Մեղրիում տեղի ունեցած միջադեպի մասնակիցներին

Սյունիքի մարզպետարանում կայացած խորհրդակցության ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Մեղրիում տեղի ունեցած միջադեպին. «Հստակ է, որ տեղի է ունեցել օրենքի խախտում: Վստահ եմ, որ իրավապահ մարմինները շատ կոշտ կերպով կարձագանքեն, որովհետև չի կարելի թույլ տալ, որ փոքր խմբակն ուղղակի ստեղծի տպավորություն և անպատժելիության մթնոլորտ գոյություն ունենա Հայաստանում:
Եվ ես ակնկալում եմ, որ կտրուկ և հատուկ միջոցներով այս հարցը կլուծվի և մեղավորները հանրության համար տեսանելի ձևով կկանչվեն պատասխանատվության»,- ասաց Փաշինյանը՝ ԱԱԾ պետին և ոստիկանապետին տալով հանձնարարականներ:
Մանրամասները տեսանյութում։
Դիտվել է 8704անգամ
Վերջին լուրեր