Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
22 / Ապրիլ / 2021 : 09-45

Սյունիքում ճանապարհներն անվտա՞նգ են, նույնիսկ վարչապետն է այդ ճանապարհներով ռուսական երաշխիքներով երթևեկում

Իշխանության այն ներկայացուցիչները, ովքեր պնդում էին, որ Սյունիքում խնդիր չկա, իսկ ճանապարհներն անվտանգ են, ի՞նչ են զգում, երբ նույնիսկ իրենց վարչապետն է այդ ճանապարհներով ռուսական երաշխիքներով երթևեկում։
Հարմար է՞ հայտնի կենդանու կարգավիճակում հայտնվելը։
ՌԴ սահմանապահ ծառայության պարեկային մեքենայի ուղեկցմամբ վարչապետի Սյունիքում շրջելը լավագույնս արտացոլում է մարզում և Հայաստանում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի, դրա առանձնահատկությունների ու իրական սպառնալիքների մասին։
Ով Սյունիքում ու ողջ Հայաստանում իրականում գիտակցում է այս իշխանության արածի, իրականացվող քաղաքականության շարժառիթներն ու դրա հետևանքներ, բնական է, որ իր անհանդուրժողականությունը որևէ ձևով արտահայտելու է՝ ով ինչպես կկարողանա, ուժը ոնց կպատի։
Այս իշխանության՝ պետության ղեկին մնալու յուրաքանչյուր օրը, մեզ մոտեցնում է ողբերգության հաջորդ հանգրվանին, ինչի դեմը պետք է առնել։
Հենակետ վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյան
Դիտվել է 13326անգամ
Վերջին լուրեր