22 / Ապրիլ / 2021 : 12-13

Մեղրիում ու Շուռնուխում ձերբակալություններ են․ Էդգար Էլբակյան

Էդգար Էլբակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«ՕԿՈՒՊԱՑԻՈՆ ՎԱՐՉԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
• Ինչպես և կանխատեսել էի երեկ Սյունիքում՝ Մեղրիում ու Շուռնուխում, ձերբակալություններ են։ Սա ոչնչով չի տարբերվում 1915 թ․ ապրիլի 24-ի դեպքերից, այն է՝ գլխատել ազգին դիմադրության կոչելու ունակ հատվածին, որ հետո ազգի հետ ինչ ուզեն, անեն, այս դեպքում՝ կյանքի կոչեն Հայաստանի վերջակետը դնող Մեղրիի միջանցքը։
• Ըստ որում՝ կապիտուլյանտը երեկ հրապարակավ հրահանգել էր դա անել ցուցադրաբար, ինչպես օրինակ՝ օսմանցիներն էին հրապարակներում կախաղան հանում հայ ազատագրական պայքարի գործիչներին՝ ի տես և ի սարսափեցումն մյուս հայերի։ Ասել ու կկրկնեմ՝ Հայաստանում իշխում է թուրքական օկուպացիոն վարչակարգ։
• Կարելի է «շնորհավորել» հայ ազգին, որ Ցեղասպանության տարելիցին ընդառաջ ներհասարակական բախումներ թույլ չտալու նպատակով հրաժարական տված ղեկավար ունենալու մակարդակից գլորվեց-հասավ Ցեղասպանության տարելիցին ընդառաջ ազգի պասիոնարության վերջին օջախը վերացնող կոլաբորացիոնիստական ղեկավար ունենալու մակարդակի»։
Նշենք, որ ավելի վաղ Էդգար Էլբակյանը գրել էր․ «Եթե այսօր Սյունիքում լինեն զանգվածային ձերբակալություններ, ապա դրանք լինելու են 1915 թ. ապրիլի 24-ին հայ մտավորականների ձերբակալությունների, 1921-1990 թթ. Արցախի և Հայաստանի վերամիավորման համար պայքարողների ձերբակալությունների թուրքական ու ադրբեջանական քաղաքականությունների շարունակությունը»։
Դիտվել է 14952անգամ
Վերջին լուրեր