22 / Ապրիլ / 2021 : 14-26

Կարին Տոնոյանի նոր գրառումը

«Հայ ասպետ» կրթադաստիարակչական հիմնադրամի տնօրեն Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Հայրենիքը սկսվում է սահմանի գյուղից:
Մենք ամեն ինչով պարտական ենք մեր սահմանամերձ գյուղի բնակչին՝ իր ամենօրյա, ամենժամյա ապրած ու զգացածի համար, իր գյուղը չլքելու ու մեր երկրի դռները պահելու համար: Ուստի առաջարկում եմ բոլոր կազմակերպություններին, բանկերին, առևտրային կամ արդյունաբերական կազմակերպություններին դառնալ սահմանամերձ որևէ գյուղի աջակից-բարեկամ և աջակցել ինչով կարող ենք:
«Հայ ասպետ» հիմնադրամի և «Որդուս» հկ-ի կառավարման խորհուրդների համաձայնությամբ մենք կստանձնենք 2 գյուղի՝ Սյունիքի Խնածախ և Կոռնիձոր գյուղերի աջակցությունը: Կաջակցենք դպրոցին ու համայնքին՝ ինչով կարող ենք»:
Դիտվել է 65906անգամ
Վերջին լուրեր