22 / Ապրիլ / 2021 : 15-50

«Մաուգլիի շակալի նման հարմար առիթ են ման գալիս, որ ասեն՝ Акелла промахнулся»․ Հակոբյանը՝ Վազգեն Մանուկյանի և Իշխան Սաղաթելյանի մասին

Այս մարդիկ 4 ամիս ժամանակ ունեին հրապարակը գեներացնեին և մեզ հեռացնեին: Հակառակը եղավ: Ես խոսքս ուղղում եմ Վազգեն Մանուկյանին, Իշխանիկ Սաղաթելյանին։ Ուր նստում եմ, որտեղ նստում եմ, Իշխան Սաղաթելյանի մասին խոսելիս ասում են, «ով, Իշխանի՞կը»: Նախ թող Իշխանիկ Սաղաթելյանից հետո դառնա Իշխան Սաղաթելյան, հետո ժողովրդի անունից մի բան խոսա:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հրաչյա Հակոբյանը. «Հիմա Մաուգլիի շակալի նման, որ Շերխանի կողքը ման են գալիս, հարմար առիթ են ման գալիս, որ մի բան լինի ասեն՝ Акелла Промахнулся։
Կանգնում ու ասում են, որ սյունեցիների կողքն են: Դուք սյունեցու կողքը չեք, խուժանի կողքն եք: Մի հատ հավաքեք ձեզ»:
Մանրամասները տեսանյութում։
Դիտվել է 18003անգամ
Վերջին լուրեր