22 / Ապրիլ / 2021 : 19-38

Այսօր Ադրբեջանցիները 22 կով են գողացել Ներքին Խնձորեսկից

Այսօր կեսօրին ադրբեջանցիները Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկի սահմանից 22 կով են տարել: Գյուղի բնակիչ Սամվել Սարդարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ վերջին սահմանագծումներից հետո գյուղը արոտավայր գրեթե չունի, իր կովերը գյուղի տարածքում (որ սահմանին շատ մոտ է) պահում է վարձու անասնապահը, որին էլ ադրբեջանցիները մոտեցել են ավտոմատներով եւ քշել կովերը: Անմիջապես հայտնել են գյուղի վարչական ղեկավարին, սահմանապահներին, որոնք դեպքի վայր են հասել ռուս խաղաղապահներից մեկի հետ: Այս մասին գրում է aliqmedia-ն։
Նշենք, որ պատերազմից հետո Ներքին Խնձորեսկ համայնքը դարձել է սահմանամերձ՝ երեք կողմից շրջապատվելով ադրբեջանական դիրքերով: Բնակիչները զրկվել են արոտավայրերից, շատերը ստիպված են եղել վաճառել իրենց անասունները: Այսօրվա դեպքը Սամվել Սարդարյանը որակեց որպես անասնագողություն՝ նշելով, որ գյուղի փոքրացած սահմաններից եւ կրճատված արոտավայրերից հետո սպասելի էր տեղի ունեցածը: Երկար բանակցելուց հետո ադրբեջանցիները ժամը 18:00-ին վերադարձրել են կովերը:
Դիտվել է 26242անգամ
Վերջին լուրեր