23 / Ապրիլ / 2021 : 09-18

AstraZeneca-ով պատվաստվել է 5 աշխատակից, 5-ն էլ ջերմում են․ Բժիշկ

Բարի լույս: Մի բան ասեմ ու գնամ աշխատանքի...
3 օր առաջ առողջապահության նախարարության ուղարկած «պատվիրակությունը» և նկարահանող խումբը (առանց PR ոչ մի բան չեն անում) գալիս են «Ա. Ալիխանյանի անվան ֆիզիկայի ինստիտուտ», որպեսզի իրականացնեն և կոլեկտիվի (300 անձ) զանգվածային պատվաստում:
Բնականաբար նախապես զանգում են տնօրենին՝ ասում, որ պատվաստվողների քանակ ապահովի: Քանի որ աշխատողների հիմնական մասը 55 տարոկանից բարձր մարդիկ են, պատվաստումը պետք է արվեր AstraZeneca պատվաստանյութով:
300 հոգանոց աշխատակազմից պատվաստվում են ընդամենը 5 անձ, ինչը արդեն ողբալի է: Բայց...
Այդ 5 պատվաստվածներից 5-ն էլ ջերմում են (կողմնակի երևույթի արտահայտում 100% դեպքերում), որոնցից 1-ը պատվաստման հաջորդ օրը ներկայանում է աշխատանքի, իսկ մնացած 4-ի ջերմությունը այնքան բարձր է լինում, որ նույնիսկ չեն կարողանում տանից բացակայել:
Բժիշկները թույլ չեն տալիս ջերմողներին օգտագործել ջերմիջեցնող դեղամիքոցներ... Հիմա առողջապահության նախարարության «պատվիրակությունը» գալիս ու «դասախոսություններ» է կարդում, որ գոեն այդ 5 անձը ստանան պատվաստման 2-րդ դեղաչափը... Բայց, ոնց հասկանում եմ, դա էլ օգուտ չի տա...
Ինչևիցե, ձեզ մաղթում եմ լավ աշխատանքային օր, առանց նիկոլ Հայաստան և բնական իմունիտետ...
Բժիշկ Գևորգ Գրիգորյան
Դիտվել է 71171անգամ
Վերջին լուրեր