23 / Ապրիլ / 2021 : 10-48
«Ճանապարհելուց առաջ նռնակ տվեց, ասաց՝ հանկարծ գերի չընկնես». պատմում է զոհված հրամանատարի մարտական ընկերը
Ջաբրայիլի զորամասի շտաբի պետ Արթուր Հակոբյանը սեպտեմբերի 27-ից մասնակցում էր պատերազմին։ Նա նահատակվել էր հոկտեմբերի 5-ին, սակայն աճյունը հարազատների է հանձնվել ապրիլի 21-ին։ Երեկ նրա հոգեհանգիստն էր։
«Հոկտեմբերի 4-ի առավոտյան մենք առաջադրանքով շարժվեցինք դիրքերից և ընկանք շրջափակման մեջ մի ամբողջ օր։ Ինքը, երբ իմացել էր դա, վիլիսով շարժվել էր դեպի զորամաս, ու այդ պահին կրակել էին ավտոմեքենայի վրա։
Մենք շրջափակումից դուրս եկանք և իմացանք, որ Արթուրը զոհվել է։ Բայց չկարողացանք իրեն դուրա բերել, հակառակորդն առաջ էր գալիս»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Արթուր Հակոբյանի մարտական ընկերը՝ Նշան Աբրահամյանը։
Փոխգնդապետ Հակոբյանը պարտաճանաչ ու խստապահանջ հրամանատար էր, որին զինվորները և ենթակա սպաները մեծագույն հարգանքով էին վերաբերվում։
«Ամսի 3-ին՝ մեր վերջին հանդիպմանը մենք առանձնազրույց ունեցանք։ Առաջին անգամ ես իրեն տեսա հուզված։ Նա կանխատեսում էր և իր մահը, և պատերազմի ելքը։
Ինձ ճանապարհելուց առաջ նռնակ տվեց, ասաց՝ գիտեմ՝ ուժեղ ես, վերջին պահին հանկարծ գերի չընկնես։ Ինձ հերոս ընկեր պետք չէ, բայց գերի էլ պետք չէ»,- նշեց Նշան Աբրահամյանը։
Փոխգնդապետ Արթուր Հակոբյանն ամուսնացած էր, ուներ մեկ որդի։ Նրա հուղարկավորությունը տեղի կունենա ասօր՝ ապրիլի 23-ին, Գառնիում։
Մանրամասները տեսանյութում։
Դիտվել է
51366անգամ
Դիտեք նաև
28 / Հունվար / 2020
Հայաստանը նշում է Բանակի օրը
Այսօր՝ հունվարի 28-ին, Հայաստանը նշում է Հայոց բանակի օրը:
Հայաստանի բանակը դարձավ այն հիմնաքարը, որի վրա դրվեցին մեր պետության ու պետականաշինության հիմքերը: Հայաստանի զինված ուժերի կազմավորման...
28 / Հունվար / 2020
Ուղիղ․ Yelaket.am-ի՝ Հայոց բանակին նվիրված թողարկումները
Այսօր՝ հունվարի 28-ին, Հայաստանը նշում է Հայոց բանակի օրը:
Հայաստանի բանակը դարձավ այն հիմնաքարը, որի վրա դրվեցին մեր պետության ու պետականաշինության հիմքերը: Հայաստանի զինված ուժերի կազմավորման...
08 / Ապրիլ / 2020
ՌԴ զինված ուժերի մասնագետները ժամանել են Հայաստան՝ իրենց հետ բերելով COVID-19–ի...
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի երկկողմ փոխհամագործակցության շրջանակներում, ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարներ Դավիթ Տոնոյանի և Սերգեյ Շոյգուի միջև ձեռքբերված...
31 / Հունվար / 2020
ՍՈւ 30 ՍՄ բազմաֆունկցիոնալ ինքնաթիռների առաջին խմբաքանակը Հայաստանում է
ՍՈւ 30 ՍՄ բազմաֆունկցիոնալ գերժամանակակից ինքնաթիռների առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում մասնակցում է ինքնաթիռների դիմավորման արարողությանը:
23 / Հունվար / 2020
Տավուշի պայթյունի ձայնը զորավարժությունների հետևանք է
Երեկ երեկոյան տեղի են ունեցել օդային զինվորական վարժանքներ: Որևէ պատահար, պայթյուն չկա , ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը՝ անդրադառնալով տեղի ունեցած միջադեպին:
21 / Հունվար / 2020
Հորմուզի նեղուցը Իրանի ռազմավարական առավելությունն է
Ինչպես հայտնի է, հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը Բաղդադի միջազգային օդանավակայանի դիմաց ամերիկյան հատուկ գործողության հետևանքով սպանվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդս ...
23 / Հունվար / 2020
Հայկական բանակի նոր ռոբոտները կարող են փոխարինել զինվորներին
Հայաստանում անցկացված ԱՊՀ Արարատ-հակաահաբեկչություն-2019 զորաքվարժությունների շրջանակում ներկայացվել են հայկական մասնավոր Լոկատոր ընկերության որոշ մշակումներ, այդ թվում՝ ինքնավար մարտական...
04 / Մարտ / 2020
1 միլիարդ 200 միլիոն դրամը վերականգնվել է պետական շահերի պաշտպանության հարցադրումներով...
Ավելի քան 400 ուսունասիրություն արձանագրված 230 խախտում և պետությանը պատճառված 12 միլիարդ դրամի վնաս։ Ըստ զինդատախազի տեղակալ Տիգրան Ամբարյանի՝ զինված ուժերում կոռուպցիոն հանցագործություններով ...