23 / Ապրիլ / 2021 : 13-49

Արտակարգ դեպք Երևանում. ահազանգողը ներկայացել է, որ ինքը չեչեն է և գտնվում է «Կապույտ մզկիթի մոտ», որտեղ ահաբեկչություն է կատարելու

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ դեռևս անհայտ քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոններ, ով հայտնել է, որ ինքը գտնվում է Երևան քաղաքի «Փակ շուկայի» դիմաց՝ ժողովրդին հայտնի «Կապույտ մզկիթի» մոտ, որտեղ ահաբեկչություն է կատարելու։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ԱԻն ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից, Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների խումբ, ինչպես նաև ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ահազանգողը ներկայացել է, որ ինքն ազգությամբ չեչեն է։
Մանրամասները՝ քիչ ուշ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Դիտվել է 39379անգամ
Վերջին լուրեր