23 / Ապրիլ / 2021 : 14-26

Մի արագ ընթացող մեքենա ետևից շատ ուժեղ հարվածել է քրոջս. Դանիել Իոաննիսյանը մանրամասնում է իր քրոջ մասնակցությամբ ավտովվթարից

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Բարեկամներ, շնորհակալ եմ անհանգստության համար։ Գիշերը իրոք քույրս վթարի մեջ է ընկել. մի արագ ընթացող մեքենա ետևից շատ ուժեղ հարվածել է քրոջս և մեկ այլ քաղաքացու վարած մեքենաներին։
Մի քաղաքացի տուժել է, բայց վտանգավոր բան չկա։ Քրոջս վարած մեքենայում տուժածներ չկան, թեև մեքենայի ետնամասից բան չի մնացել։
15 տարեկան այդ Ֆորդը շատ էինք սիրում, կենսուրախ գույնի լավ ավտո էր։
Հ.Գ. Միշտ, միշտ, միշտ երթևեկեք ամրակապված! Դա կարող է փրկել ձեր կյանքը»։
Հիշեցնենք, որ Երեւանում, ապրիլի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել։
Դիտվել է 24861անգամ
Վերջին լուրեր