23 / Ապրիլ / 2021 : 17-23

Հադրութում հայտնաբերվել և տարհանվել է 2 հայ զինծառայողի աճյուն. ևս 3 աճյուն փոխանցել է ադրբեջանական կողմը

Այսօր Հադրութի շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի փրկարարները հայտնաբերել և տարհանել են 2 հայ զինծառայողի աճյուն: yelaket.am-ը այս մասին տեղեկացավ ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։
Հետկեսօրին ևս 3 աճյուն ադրբեջանական կողմը Մարտակերտի ուղղությունից փոխանցել է հայկական կողմին:
Կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն՝ վերջիններիս ինքնությունը պարզելու նպատակով:
2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, որոնումների ընթացքում հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից փոխանցված զինծառայողների, կամավորների և քաղաքացիական անձանց աճյունների ընդհանուր թիվը դարձավ 1551:
Դիտվել է 10532անգամ
Վերջին լուրեր