24 / Ապրիլ / 2021 : 11-59
1915 թվականի հենց այս օրն օսմանյան մայրաքաղաքում ձերբակալվեց ու սպանվեց 800 հայ մտավորական
1915 թվականի հենց այս օրն օսմանյան մայրաքաղաքում ձերբակալվեց ու սպանվեց 800 հայ մտավորական
Դերասան Միխայիլ Գալուստյանը ինստագրամյան իր էջում հրապարակել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի խորհրդանիշ անմոռուկի լուսանկարը կից գրել․
«1915 թվականի հենց այս օրն օսմանյան մայրաքաղաք Ստամբուլում հայ մտավորականության ավելի քան 800 ներկայացուցիչ ձերբակալվեց և հետագայում սպանվեց: Այսպիսով, հայ ժողովուրդը, որի մեծ մասն այդ ժամանակ ապրում էր Արևմտյան Հայաստանում, կորցրեց մտավոր վերնախավի մեծ մասը: Այս իրադարձությանը հաջորդեցին էթնիկ հայերի սպանությունները և վտարումները, ինչը ստացել է «հայերի ցեղասպանություն» անվանումը:
Ավանդաբար, այս օրը միլիոնավոր հայեր և այլ ժողովուրդների ներկայացուցիչներ, որոնք ցավակցում են նրանց աշխարհի տարբեր երկրներում, հարգանքի տուրք են մատուցում Ցեղասպանության զոհերի հիշատակին, որը խլել է շուրջ 1,5 միլիոն հայի կամ այդ ժամանակ աշխարհի բոլոր հայերի մոտավորապես կեսի կյանքը: Փրկվել են միայն Ռուսաստանի կայսրության հայերը, ինչպես նաև երրորդ երկրներում գտնվող հայ փախստականները: Ամեն տարի այս օրը Երևանում հարյուր հազարավոր մարդիկ բարձրանում են հուշահամալիր և մեխակներ ու կակաչներ դնում հավերժական կրակի մոտ: Հայաստանում այս օրվա նշանակությունը ժամանակի ընթացքում չի նվազել, ինչը մասամբ պայմանավորված է համաշխարհային հանրության արշավով `Թուրքիային ստիպելու ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,-գրել է Գալուստյանը:
Դիտվել է
46800անգամ
Դիտեք նաև
31 / Հունվար / 2020
Հաջորդ տարի մենք կշարունակենք համատեղ աշխատանքը. Պուտնիը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ գալիք Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.
31 / Հունվար / 2020
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ
Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին հայտնում է Интерфакс -ը:
31 / Հունվար / 2020
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին
Վաչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Անդրբայկալյան երկրամասում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ։
09 / Ապրիլ / 2020
Ռուսաստանում կորոնավիրուսից ապաքինվածների արյունը կփոխներարկեն ախտահարվածներին
Ռուսաստանում անցկացվել է կորոնավիրուսից ապաքինվածների արյան հանձնում՝ այն կորոնավիրուսով հիվանդներին փոխներարկելու նպատակով: Վարակի բուժման նոր մեթոդի մասին պատմել է Մոսկվայի քաղաքապետի սոցիալական...
09 / Ապրիլ / 2020
Ռուսաստանն առաջարկում է հետաձգել առցանց խանութներից ԵԱՏՄ երկրներ առանց մաքսատուրքերի ներմուծման...
Արտասահմանյան առցանց խանութներից Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներ ապրանքների առանց մաքսատուրքերի ներմուծման շեմի իջեցման հարցի քննարկումը կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակի...
11 / Ապրիլ / 2020
ՌԴ-ից Հայաստան առաջիկա թռիչքին սպասող քաղաքացիների համալրված ցուցակն է հրապարակվել
Ի հավելումն հրապարակված նախորդ ցուցակի՝ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը ներկայացնում է Դոմոդեդովո օդանավակայանում գտնվող և դեսպանության կողմից հյուրանոցներ...
09 / Ապրիլ / 2020
Կարևոր տեղեկություն ՀՀ քաղաքացիների համար, ովքեր Ռուսաստանում կորցրել են աշխատանքն ու հայտնվել...
Հայտնում ենք, որ դեսպանությունը շարունակ ջանքեր է գործադրում հնարավոր աջակցություն ցուցաբերելու այն ՀՀ քաղաքացիներին, ովքեր արտագնա աշխատանքի նպատակով ժամանել էին Ռուսաստան և ստեղծված իրավիճակի...
09 / Ապրիլ / 2020
Դեսպանատունը հրապարակել է դեպի Հայաստան թռիչքի համար սպասողների համալրված ցուցակը
ՌԴ–ում ՀՀ դեսպանատունն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Դոմոդեդովո օդանավակայանում գտնվող և դեսպանության կողմից հյուրանոցներ տեղափոխված, դեպի Հայաստան հնարավոր առաջիկա թռիչքին սպասող...


