24 / Ապրիլ / 2021 : 15-49

Աղջիկ ջան, դե ես պետք ա ճոխ անեմ, դու մի քիչ անես, հո իմ պես չես կարող անել. Գագիկ Ծառուկյանը՝ որդու շքեղ հարսանիքի մասին

Այսօր Ծիծեռնակաբերդում Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում խոսեց նաև որդու շքեղ հարսանիքի մասին, որը տեղի էր ունեցել օրեր առաջ:
Պատասխանելով լրագրողի հարցին՝ արդյո՞ք ճիշտ էր նման հարսանիք անել, եթե հաշվի առնենք այն, որ շատ մայրեր իրենց երեխաներին չեն էլ կարողացել հողին հանձնել:
«Աղջիկ ջան, դե ես պետք ա ճոխ անեմ, դու մի քիչ անես, հո իմ պես չես կարող անել: Ամեն մարդ իր հնարավորությունների սահմաններում իր երեխայի համար անում է: Երեխան է որոշել, զույգերն են որոշել, որ իրենց հարսանիքը կազմակերպեն: Այսօր օրական հարյուրավոր հարսանիքներ են լինում»:
«Ես մինչև այսօր չեմ ասել, բայց ուզում եմ ասել բոլորի համար: Երբ պատերազմը սկսվեց, Ծառուկյանը՝ ես, բերդում էր: Ես երեք միլիոն դոլար ուղարկել եմ Արցախ մեր բանակի, մեր հզորության համար: Այդ մասին այդ լուրեր տարածողները չեն էլ խոսում: Մենք գիտենք, թե ովքեր են լուրեր տարածողները, տերերը: Ուզում են ինչ-որ դիվիդենտներ հավաքեն,բայց հարսանիքի էլ են մասնակցում, քեֆերի, ուտել-խմելու են մասնակցում: Երբեք չի եղել, որ կարողանան որևիցե հարցով որևիցե ոլորտի աջակից լինեն»,- ասաց Գագիկ Ծառուկյանը։
Դիտվել է 75435անգամ
Վերջին լուրեր