25 / Ապրիլ / 2021 : 12-41

Սյունիքի մարզի Ադրբեջանի հետ սահմանակից հատվածներում փոխհրաձգության մասին․ ՊՆ-ն տեղեկացնում է

Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր տեղեկություններ են շրջանառում, թե ապրիլի 25-ին, կեսգիշերն անց, իբր, փոխհրաձգություն է տեղի ունեցել Սյունիքի մարզի` Ադրբեջանի հետ սահմանակից որոշ հատվածներում:
Նշված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Ինչպես նախորդ ողջ օրվա ընթացքում, այնպես էլ գիշերը հրադադարի խախտում չի արձանագրվել: Եվս մեկ անգամ կոչ ենք անում ձեռնպահ մնալ չճշտված, առավել ևս` կեղծ տեղեկություններ տարածելուց:
ՀՀ ՊՆ
Դիտվել է 31424անգամ
Վերջին լուրեր