26 / Ապրիլ / 2021 : 14-02

Ադրբեջանցիները ապամոնտաժել են Շուշիի Սուրբ Ղազանչեցոց հայկական եկեղեցու դարպասների վրա տեղադրված հրեշտակների արձանները (լուսանկար)

Ադրբեջանցի օկուպանտները ապամոնտաժել են Շուշիի Սուրբ Ղազանչեցոց հայկական եկեղեցու դարպասների վրա տեղադրված հրեշտակների արձանները, գրում է Բաղրամյան 26 տելեգրամյան ալիքը։ Ադրբեջանական սոցիալական ցանցերում հրապարակված լուսանկարը ցույց է տալիս, որ ադրբեջանցի օկուպանտները ոչնչացրել են ոչ միայն հրեշտակների արձանները, այլև պղծել են տաճարի շրջակայքը: Ադրբեջանը նույնպես սկսել է տաճարի ապօրինի «վերականգնումը», որի արդյունքում, անկասկած, տեղի կունենա հայկական եկեղեցու «ալբանացում»:
Բաքուն շարունակում է մշակութային ցեղասպանության քաղաքականությունը Արցախի հայկական և քրիստոնեական ժառանգության առնչությամբ:
Դիտվել է 81098անգամ
Վերջին լուրեր