Ապրիլի 21-ի աստղագուշակ
Խոյ
Լավ օր է շփման շրջանակն ընդլայնելու համար: Շատ Խոյեր կունենան նոր հաճախորդներ, աշակերտներ, ընկերներ: Նյութական կողմը երկրորդ պլան է մղվում, կամ սկսում եք դրան ավելի թեթև նայել: Կուրախացնեն չնախատեսված ծախսերը: Համապատասխան մթնոլորտ է ստեղծվում ֆլիրտի կամ թեթև ինտրիգի համար: Ճանապարհին հնարավոր են անակնկալներ, սակայն ուղևորության արդյունքը դրական կլինի: Հաջողություններից շատերը պատահականության հետևանք կլինեն:
Ցուլ
Բեղմնավոր օր է այն Ցուլերի համար, որոնք շատ են շփվում մարդկանց հետ: Միաժամանակ օգուտ և հաճույք կպատճառեն ստեղծագործ զբաղմունքները, օրինակ՝ լուսանկարներ, պարեր, նկարչություն: Գործնական և կենցաղային ոլորտներում ավելի ճկուն եղե՛ք: Մի՛ պնդե՛ք ձեր տեսակետը, ավելի լայն մտածե՛ք: Անձնական շփումներում շատ ուղղակի մի՛ եղեք, ձեր պահվածքում որոշ հանելուկային տարրեր մտցրե՛ք: Հաջող օր է նվերներ անելու, նորաձև հագուստ, օծանելիք, կոսմետիկա գնելու համար:
Երկվորյակ
Օրվա թեթևամիտ բնույթը հարմար չէ կարևոր որոշումներ կայացնելու համար: Ծանր աշխատանքում կարելի է ընդմիջում անել, դրա փոխարեն ժամանակ հատկացնել ավելի հետաքրքիր զբաղմունքներին: Առօրյա գնումների փոխարեն գնե՛ք այնպիսի իրեր, որոնք կընդգծեն ձեր հմայքը: Գերազանց օր է կին Երկվորյակների համար: Նրանց այսօր շատ հաճելի պահեր են սպասվում: Չնայած մարդամոտությանը՝ շրջապատի համար նրանք այսօր չընթերցված գիրք կմնան:
Խեցգետին
Օրը Խեցգետիններին կօգնի բացահայտել և ընդգծել իրենց թաքուն արժանիքները: Ձեր հետաքրքրությունները մի՛ հանգեցրեք նյութական ասպեկտին: Չարժե համառորեն ապրել ապագայում, հաճույք ստացե՛ք այսօրվա կյանքից: Շփման մեջ հետևե՛ք ձեր տրամադրությանը, մի՛ սահմանափակեք ձեզ խիստ ձևականություններով: Զրույցներում մեծ տեղ կզբաղեցնեն կանացի թեմաները: Հնարավոր է, որ ինչ-որ նշանի կամ ակնարկի տեսքով անսպասելի սրամիտ պատասխան ստանաք ձեր կասկածներին:
Առյուծ
Առյուծներին խորհուրդ չի տրվում ամբողջովին խորասուզվել աշխատանքի մեջ: Արդյունավետությունը դրանից չի ավելանա: Կարևոր գործերի բացակայության դեպքում կարելի է փոխել մթնոլորտը, մարդամեջ մտնել: Գրասենյակային համզագեստը կարելի է փոխարինել ավելի ռոմանտիկ և էկզոտիկ ոճով: Վատ չի լինի օրվա մի մասն անցկացնել զուտ կանացի միջավայրում: Անկախ ձեր սեռական պատկանելությունից՝ հետաքրքիր շատ բան կիմանաք և շատ բաների ավելի դրական կսկսեք նայել:
Կույս
Բնատուր ռացիոնալ Կույսերին այսօր հատուկ կլինի հուզականությունը և դյուրազգացությունը: Սիրային կամ այլ երազանքները կարող են ձեզ վրա սառեցնող էֆեկտ գործել՝ ստիպելով իրականի փոխարեն ապրել վիրտուալ աշխարհում: Եթե տրամադրությունն աշխատանքային չէ, ձեզ մի՛ համոզեք աշխատել, շուտով պակասը կլրացնեք: Գտե՛ք ձեզ համար այլընտրանքային զբաղմունք, որը թույլ կտա ցուցադրել ձեր տաղանդը, հայացքների ազատությունը և կրթվածությունը:
Կշեռք
Հիանալի օր է ձեր ազդեցության գոտին ընդլայնելու համար: Կարող եք մեծացնել ձեր երկրպագուների, գաղափարական համախոհների, աշակերտների, ընկերների ցուցակը, նախադրյալներ ստեղծել լսարան ձևավորելու, հաճախորդներ հավաքելու համար: Գերազանց օր է գովազդային ակցիաների, մոդայիկ ցուցադրությունների, համերգների, երեկույթների համար: Մի՛ վախեցեք տեխնիկական կամ ֆինանսական դժվարություններից: Անձնական հմայքը և հանգամանքների հաջող դասավորումը կօգնեն հարթել կամ չեզոքացնել ցանկացած սուր իրավիճակ:
Կարիճ
Կարիճներին աստղերը խորհուրդ են տալիս անիմաստ չվատնել ֆիզիկական և խոսքային էներգիան: Մի՛ փորձեք ուժով ազդել մարդկանց և իրավիճակի վրա, համառություն մի՛ դրսևորեք այնտեղ, որտեղ այն անարդյունավետ է: Հաղթահարե՛ք իներցիան: Կարևոր է իրավիճակի նկատմամբ ձեր վերաբերմունքը, պատկերացումը: Մտքում ձևավորե՛ք իրադարձությունների ձեր ցանկալի ընթացքը և հավատացե՛ք դրան. կզարմանաք, բայց սցենարն ինչպես հրաշքով կիրականանա:
Աղեղնավոր
Ձեր մարտավարության հիմքում դրե՛ք ֆիզիկական և հոգևոր ազատությունը: Երևակայական արգելքներ մի՛ ստեղծեք այնտեղ, որտեղ դրանք չկան: Այսօր Աղեղնավորները կարող են խստորեն չենթարկվել կանոններին: Առավել ևս պետք չէ հետևել կարծրատիպերին և նախապաշարմունքներին: Ցանկացած հարաբերություններ ինչպես կախարդական փայտիկով կկարգավորվեն: Նույնիսկ անորոշության մեջ դրական տարրեր կնկատեք: Հիանալի օր է ռոմանտիկ և ընկերական շփման համար:
Այծեղջյուր
Ուշադրության կենտրոնացման համար լավագույն օրը չէ: Փորձե՛ք շատ չծանրաբեռնվել: Մի՛ վախեցեք թարմացնել առօրյա ռեժիմը, բազմազանեցնել զբաղմունքները: Ինքնամփոփ Այծեղջյուրները կարող են մարդկանց հետ շփման բարդությունների առջև կանգնել, որը կարող է զրկել բազմաթիվ գերազանց հնարավորություններից և խանգարել կարիերային: Այսօր չարժե լուրջ հարցեր քննարկել, խորը վերլուծություններ անել:
Ջրհոս
Հիանալի օր է Ջրհոսների համար: Մինչ ուշ երեկո ձեզ կհրապուրի ազատությունը, ինտրիգները և արկածները, նոր տպավորությունները: Լուրջ խոչընդոտներ չեն լինի ընկերական հարաբերությունների, սիրավեպի, ստեղծագործական համագործակցության զարգմացման համար: Ցանկալի է բառացել հյուծիչ ծանր աշխատանքը, իսկ հոգնեցուցիչ զբաղմունքներին ավելի կենդանի և ստեղծագործ բնույթ հաղորդել: Ծախսերում մի՛ կորցրեք ինքնատիրապետումը, այլապես հաջող գնումների հետ միասին ձեռք կբերեք նաև անպետք իրեր:
Ձկներ
Ձկներն ընկնում են իրենց հարազատ՝ ինտրիգների և հանելուկների տարերքի մեջ: Ակտիվ գործողություններն ավելի լավ է հետաձգել: Բացառված չէ, որ ձեզ դուր գա կասկածների և անորոշության վիճակի մեջ գտնվելը: Սիրային հարաբերություններն, առանց արկածանդրության, շատ բան կկորցնեն: Գործընկերների և մտերիմների հետ ընկերասեր եղե՛ք, ավելի հաճախ բարեհոգություն դրսևորե՛ք, մի՛ մոռացեք ժամանակին ցուցադրել ձեր հումորի զգացումը: