27 / Ապրիլ / 2021 : 12-11
Զենքերը պահել էին ինձ վրա, ուզում էին առևանգել, տանել իրենց հենակետ․ Արավուս գյուղի հովիվը մանրամասներ է պատմել իր և ադրբեջանցիների միջև տեղի ունեցած դեպքից
Իմ գյուղի տարածքում 8 հոգով հարձակվել են ինձ վրա`քաշքշել, հարվածել աչքիս, մինչև հիմա աչքս վնասված է։ Զենքերը պահել էին ինձ վրա, ուզում էին առևանգել, տանել իրենց հենակետ։ Այս մասին Tert․am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Արավուս գյուղի բնակիչ Ֆելիքս Ավագյանը, ում վրա օրեր առաջ անասուններին արածեցնելու ժամանակ հարձակվել էին ադրբեջանցիները։
Ֆելիքս Ավագյանին սկզբնապես օգնության է հասել իր փեսան, ինչից հետո օգնության են եկել սահմանը հսկող ժամկետային զինծառայողները, գյուղի տղաները, ինչից հետո ադրբեջանցիները հեռացել են։
«Այդ դեպքից հետո բոլորը վախենում են անասուններին տանեն արածեցնելու, ոչ ոք չի գնում, անասունները կոտորվում են գյուղի մեջ, ով ռիսկ կանի նորից տանի։ Մեր գյուղում բոլորը անասնապահությամբ են զբաղվում, հիմա չգիտեմ, թե ինչ պիտի անեն, մի մասը վաճառել է անասուններին, մի մասն էլ դրանով ա ապրում, հիմա ինչ պետք է անեն։ Մեր ջահելներին, մեր գյուղի բնակիչներին իրենց պոստերից հայհոյում են, քարերով հարվածում են ադրբեջանցիները»։
Մեզ հետ զրույցում Արավուս գյուղի գյուղապետ Արգամ Հովսեփյանը նշեց, որ դեպքի հետ կապված այսօր ռուս սահմանապահներ են այցելել, հարցուփորձ արել, թողել, գնացել․
«Ռուսներն ասացին, որ առաջիկայում հանձնաժողով պետք է ստեղծվի՝ այս խնդիրներին լուծում տալու նպատակով։ Ես այսօր էլ իրենց ասացի, որ էսպես չի կարող շարունակվել, թող չմտածեն՝ մենք քնելու ենք, իրենք գան, մեր ունեցվածքին տեր կանգնեն։ Բնակիչները վաճառել են անասունների մեծ մասը, պահել երկու-երեք գլուխ անասուն, որ իրենց երեխաներին կարողանան գոնե պահել»։
Արգամ Հովսեփյանը նշեց, որ սպասում են գյուղի տղաներին գրանցեն որպես աշխարհազորային, զենք բաժանեն, որ գյուղի բնակիչները որոշ չափով իրենց անվտանգ զգան։
Դիտվել է
22769անգամ
Դիտեք նաև
30 / Օգոստոս / 2021
Սյունիքի միջանցքի հիմնական նշանակությունը. քաղաքագետ
ԱՄՆ թուլացման ֆոնին Թուրքիան ձգտում է դառնալ նոր բազմաբևեռ աշխարհի գլխավոր խաղացողներից մեկն, իսկ հիմնական խաղը ընթանալու է Մեծ Միջին Ասիայում ու Մեծ Մերձավոր Արևելքում: Սա միաժաման և լիդերության...
22 / Մարտ / 2021
Ո՞վ ասաց, որ Սյունիքում ադրբեջանական ներկայիս տեղակայումներն իրենց պետական սահմանների վրա են․...
ՀՀ Սյունիքի մարզի շուրջ պետք է ստեղծվի անվտանգության գոտի՝ ՀՀ քաղաքացիների ու առաջին հերթին՝ սահմանային բնակիչների իրավունքները երաշխավորելու նպատակով: Ֆեյսբուքյան իր էջում նշել է Մարդու...
23 / Մարտ / 2021
ՃՏՊ-ից՝ Ադրբեջանի բանտ (տեսանյութ)
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆՀարգելի վարորդներ Սյունիքի մարզում Ադրբեջանին անցած տարածքներում ավտովթարի դեպքում ենթադրյալ հանցագործությունը կքննվի նաև Ադրբեջանում, բայց թե ո՞ր դեպքերում, չի հստակեցնում քննչական...
25 / Մարտ / 2021
Արման Թաթոյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Monde -ին՝ խոսելով Սյունիքում ադրբեջանական...
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Monde թերթին՝ խոսելով Սյունիքում ադրբեջանական կողմից հնչող կրակոցների անթույլատրելիության մասին։ Պաշտպանը միջազգային...
26 / Մարտ / 2021
Խնձորեսկցիներն ասում են, որ ադրբեջանցիներն, իրենց GPS-ը գրկած, էլի մի քանի տասնյակ մետր առաջ են...
Խնձորեսկցիներն ասում են, որ ադրբեջանցիներն, իրենց GPS-ը գրկած, էլի մի քանի տասնյակ մետր առաջ են եկել: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա...
29 / Մարտ / 2021
Երեկ գիշեր ադրբեջանցիները քարեր են նետել զոհված զինածայողների մարմինները տեղափոխող մեքենայի վրա․...
Երեկ գիշեր ադրբեջանցիները քարեր են նետել զոհված զինածայողների մարմինները տեղափոխող մեքենայի վրա, ջարդել ապակիները։ Վարորդը պատմում է, որ Ստեփանակերտից գիշերն է դուրս եկել, դեպի Գորիս ճանապարհվել,...
30 / Մարտ / 2021
Ադրբեջանցիները գողացել են շուռնուխցի Գավրուշի 13 մայր կովերն ու քշել դեպի Ադրբեջան
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Բա Սյունիքում իմքայլական գելխեղդ չկա՞
Շուռնուխցի Գավրուշ Հակոբյանի անասնագոմը գտնվում է Շուռնուխից Կապան ճանապարհի 500 մետրի...
31 / Մարտ / 2021
Սյունիքի Արավուս գյուղում ադրբեջանցիներն ասել էին՝ եթե չեք լքում գյուղը, դրոն կուղարկենք գյուղը...
Սյունիքի մարզի Արավուս գյուղում ադրբեջանցիներն ասել էին՝ եթե մինչև այս ժամը չլքեք գյուղը, հենց հիմա դրոն ենք ուղարկում՝ գա, գյուղը ոչնչացնի։ Սա նշանակում է, որ, ի սկզբանե նրանց ներկայությունն...