27 / Ապրիլ / 2021 : 14-50

Արցախում ռուս խաղաղապահների մեքենան պայթել է հակատանկային ականի վրա. երկու զինծառայող վիրավորվել է

Արցախում ռուս խաղաղապահների տեղափոխող մեքենա է պայթել ականի վրա, երկու խաղաղապահ վիրավորվել է. դեպքը տեղի է ունեցել 3 օր առաջ:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի ՆԳՆ մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանը:
«Ավտոմեքենան պայթել է հակատանկային ականի վրա։ Վիրավորվել է 2 զինվորական։ Այս պահին վերջիններս բժշկական կենտրոնում են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում», - նշեց Թադևոսյանը:
Կարդացեք նաև՝ Ղարաբաղում ականի վրա պայթել է ռուս զինվորականների տեղափոխող բեռնատարը. կան ծանր վիրավորներ․ Avia.pro
Դիտվել է 7277անգամ
Վերջին լուրեր