27 / Ապրիլ / 2021 : 16-31

Քիմ Քարդաշյանը սիրավեպ է սկսել CNN-ի լրագրողի հետ. լուսանկար

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Քանյե Ուեսթից բաժանվելուց հետո սկսել է հանդիպել մեկ այլ տղամարդու հետ։ Այս մասին գրում է Daily Mail-ը։
Պարբերականի հաղորդմամբ՝ 40-ամյա Քիմ Քարդաշյանը սիրավեպ է սկսել CNN-ի լրագրող 52-ամյա Վան Ջոնսի հետ։ Առայժմ հայտնի չէ, թե որքան լուրջ են նրանց հարաբերությունները, բայց զույգին շատ են տեսնում տարբեր վայրերում։
Հայտնի է, որ Ջոնսը Քիմի մտերիմ ընկերներից է, նա օգնել է Քարդաշյանին իրավաբանի մասնագիտություն ստանալու հարցում։
Դիտվել է 26503անգամ
Վերջին լուրեր