29 / Ապրիլ / 2021 : 10-57
Կորոնավիրուսից Հայաստանում մահացել է 4000-ից ավելի մարդ․ Անահիտ Ավանեսյանը նոր թվեր հայտնեց
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ապրիլի 29-ին, կառավարության հերթական նիստի ժամանակ անդրադարձավ կորոնավիրուսի դեմ պատվաստումների խնդրին։
«Իհարկե պատերազմի և հետպատերազմական իրադրության պատճառով մենք գուցե անհրաժեշտ ուշադրություն չենք դարձրել այս խնդրին, բայց մենք հիմա, փառք Աստծո, ունենք պատվսատման բավականին մեծ պոտենցիալ, բայց բախվում ենք մի խնդրի հետ, որ այդ պոտենցիալը պատշաճ չափերով ու մասշտաբներով չի իրականացվում, ինչը որոշակի ռիսկեր է առաջացնում՝ ոչ միայն առողջական, նաև տնտեսության համար»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ընգծելով դրա կարևորությունը հատկապես զբոսաշրջության ոլորտում։
Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը հայտնեց, որ ապրիլի 29-ի տվյալներով 656 նոր դեպք կա գրանցված, կան 13257 քաղաքացի, որոնք վարակված են, որից 2000-ից ավելը հիվանդանոցներում են, երեկ գրանցվել է 16 մահ։ Կորոնավիրուսից Հայաստանում մահացել է 4000-ից ավելի մարդ։
«Մի քանի օր է, ինչ պատվաստանյութը հասանելի է 18 տարին լրացած յուրաքանչյուր քաղաքացու։ Մենք փոփոխություններ ենք մտցրել նաև պոլիկլինիկաներում, ամբուլատորիաներում սպասարկման կարգի մեջ՝ փորձելով հնարավորինս հեշտացնել դիմելու ձևերը և անկախ ձեր կցագրված վայրից, կարող եք ձեր նախընտրած պոլիկլինիկայում հերթագրվել ու ստանալ պատվաստանյութը»,-ասաց նախարարի պաշտոնակատարը։
Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ հաջորդ շաբաթվանից կլինեն նաև շարժական թիմեր, որոնք քաղաքի բանուկ մասերում տեղակայված կլինեն ու մեկ քայլով էլ կմոտեցնեն պատվաստման գործընթացը։ Նա նաև նշեց, որ պատվաստումը միակ միջոցն է, որն օգնելու է վերջ դնել մահերի աղետալի ընթացքոին ու հաջորդական ալիքների զսպելու ու թույլ տալու թեման փակված համարել։
«Պատվաստումը 100 տոկոսով, բոլոր այն պատվաստանյութերը, որոնք առկա են Հայաստանում, պաշտպանում են հիվանդացության ծանր և ծայրահեղ ծանր ընթացքից։ Ռիսկը՝ պատվաստանյութից որևէ թեթև կամ ծանր կողմնակի ազդեցության, գրեթե, զրոյական է, եթե համեմատում ենք covid-ով վարակվելու և դրա հետևանքով առողջության ծանր, և ցավոք՝ նաև մահվան դեպքերով։ Ուստի խնդրում, հորդորում եմ, որ մենք ևս, հարգելի գործընկերներ, ակտիվ կերպով ներգրավվենք պրոցեսինո ւ ցույց տանք, ոև սա առաջնային կարևոր խնդիր է, որ պետք է լուծենք։ Ես երեկ պատվաստվել եմ, պարոն Ավինյանը՝ ևս․ ինձ շատ լավ եմ զգում և հույս ունեմ, որ այս օրինակը վարակելի կլինի»,-ասաց Անահիտ Ավանեսյանը։
Նիկոլ Փաշինյանը համաձայնեց Ավանեսյանի հետ՝ նշելով, որ պայմանավորվեն՝ մի շաբաթվա ընթացքում դահլիճում ներկա բոլոր մարդիկ կպատվաստվեն։
Դիտվել է
7722անգամ
Դիտեք նաև
21 / Ապրիլ / 2020
Բոլորս պետք է հավելյալ ջանքեր գործադրենք աճի տեմպը թուլացնելու ուղղությամբ․ Արսեն Թորոսյան
Վերլուծելով վերջին 1 շաբաթվա կորոնավիրուսային վարակով նոր դեպքերի թիվը, կարող ենք արձանագրել, որ ունենք աճի կայուն տեմպ, որը տատանվում է օրական 3-4% սահմաններում: Այս մասին հայտնում է...
04 / Ապրիլ / 2020
Գոռաց հեռու մնա, չհասկացա` ինչու . կորոնավիրուսով վարակված վիրավորին օգնած երիտասարդին...
Երեւանի բնակիչ 23-ամյա Արմեն Այվազյանի երեկոյան զբոսանքը երեկ ավարտվել է անհավանական պատմությամբ: Վթարված Շտապօգնության մեքենայի ուղեւորին օգնելուց հետո Արմենին 14 օրով մեկուսացրել են:
NEWS.am-ի...
04 / Ապրիլ / 2020
Սխտորը՝ որպես դեղամիջոց. Սխտորի օգտակար հատկությունները
Ժողովրդական բժշկության մեջ սխտորը վաղուց հայտնի է իր բուժական և կանխարգելիչ նշանակությամբ:
Պատահական չէ, որ որոշ ազգեր այն համարում են սուրբ ուտելիք։ Միջին դարերում Գերմանիայում, Ռուսաստանում,...
31 / Մարտ / 2020
Հակառակորդի կրակոցից վիրավորված երեխային վիրահատել են. նրան տեղափոխել են Երևան
Տավուշի մարզի Ոսկեվան համայնքում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած երեխան արդեն Երևանում է` Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել ԲԿ–ի մամուլի...
31 / Մարտ / 2020
Կորոնավիրուսի վերաբերյալ մարտի 30-ի տվյալները կհարպարակվեն ավելի ուշ. ԱՆ
ՀՀ Առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջում կարդում ենք.
Հարգելի օգտատերեր, գործընկերներ, մարտի 30-ի տվյալները կհարպարակվեն ավելի ուշ :
30 / Մարտ / 2020
Ինքնամեկուսացման խորհուրդներ . Արցախի առողջապահության նախարարության տեսաուղեցույցը
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը տեսաուղեցույց է պատրաստել, որը վերնագրված է Ինքնամեկուսացման խորհուրդներ :
Նշվում է, որ տնային մեկուսացման պայմանները խախտողները կենթարկվեն...
30 / Մարտ / 2020
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թվի մասին ինֆորմացիան տեխնիկական խնդիրների պատճառով չի...
Առողջապահության նախարության ֆեյսբուքյան էջում կարդում ենք.
Հարգելի օգտատերեր, գործընկերներ, հայրենակիցներ, հայցում ենք Ձեր ներողամտությունը` տեխնիկական խնդիրների պատճառով...
30 / Մարտ / 2020
Անմիջապես հանեք ողջ հագուստը և լցրեք պարկի մեջ. Ինչ պետք է անել կորոնավիրուսից պաշտպանվելու համար
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է ռիսկի խմբի անձանց հետ համակեցության կանոնները.
Տուն վերադառնալուց հետո աշխատեք ոչնչի ձեռք չտալ
Հանեք կոշիկները
Ախտահանեք ձեր տնային կենդանու թաթերը,...