29 / Ապրիլ / 2021 : 12-27

AstraZeneca-ի պիտանելիության ժամկետը մայիսին ավարտվում է և այդ պատվաստանյութը իրացնելու խնդիր ունեն. Բժիշկ

Բժիշկ Գևորգ Գրիգորյանն իր էջում գրում է. «Հիշու՞մ եք, որ առողջապահության նախարարության «փառահեղ» պաշտոնյաները AstraZeneca պտվաստանյութի տարիքային շեմը սահմանել էին 55 տարեկանից բարձր տարիքը:
Հիշու՞մ եք, թե ինչպես էին փորձում հիմնավորել իրենց որոշումը:
Դե քանի որ հիշում եք՝ ասեմ, որ նախարարի հրամանով փոփոխել են ՏԱՐԻՔԱՅԻՆ ՇԵՄԸ (ինչպես գարդասիլի դեպքում):
Դա բնական էր, որովհետև AstraZeneca պատվաստանյութի պիտանելիության ժամկետը մայիսին ավարտվում է և նրանք այդ պատվաստանյութը իրացնելու խնդիր ունեն:
Հ.Գ. բնակչությունը չի վստահում ՀՀ առողջապահության նախարարությանը: Առողջապահության նախարարությունը արդեն վաղուց լեգիտիմ չէ»:
Գրիգորյանը նաև տեղադրել է նախարարի հրամանը
Դիտվել է 26950անգամ
Վերջին լուրեր