29 / Ապրիլ / 2021 : 13-30

Էնտեղ ամեն պահի թուրք կարա մարդ տանի ճանապարհից. Սասուն Միքայելյանը Սյունիքում սահմանների մասին

Այսօր խորհրդարանում ընթանում էր Պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նիստ: Խոսեց նաեւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:
Վերջին պատերազմից հետո հատկապես Սյունիքում սահմանների մեծ փոփոխություններ են եղել, ասաց Սասուն Միքայելյանը:
Դիմելով ՊՆ ներկայացուցչին՝ Միքայելյանը ցանկացավ իմանալ, թե ինչպես է ապահովվում այնտեղ քաղաքացիների անվտանգությունը. «Մարդկանց անվտանգություն ի՞նչ ձև պետք է ապահովվի: Ես պարզ ասեմ, թաքցնելու բան չկա, էնտեղ ամեն պահի թուրք կարա մարդ տանի ճանապարհից: Պետք է նման դեպք լինի, հետո մտածե՞նք»:
ՊՆ ներկայացուցիչն ասաց, որ տեղակայված են ուղեկալներ, իրականացվող ծառայության հիմնական նպատակը հենց ազգաբնակչության անվտանգությունն ապահովելն է:
Մանրամասները տեսանյութում։
Դիտվել է 13703անգամ
Վերջին լուրեր