Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
29 / Ապրիլ / 2021 : 17-29

Սերգեյ Լավրովը կայցելի Երևան

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 5-6-ը կայցելի Երևան, մայիսի 10-11-ը` Բաքու։ Տեղեկությունը հայտնել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ, գրում է Սպուտնիկ Արմենիան։
«Բանակցություններ են նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության հետ։ Շփումների ընթացքում նախատեսվում է հանգամանորեն քննարկել երկկողմ և տարածաշրջանային համագործակցության հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև փոխգործակցությունը միջազգային ասպարեզում»,– նշել է Զախարովան:
Նրա խոսքով` առաջնային ուշադրություն կդարձվի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարություններին։
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստանից հետո կմեկնի Ադրբեջան։
Դիտվել է 12908անգամ
Վերջին լուրեր