30 / Ապրիլ / 2021 : 09-58

Ալիևը հոխորտում է, որ եթե Հայաստանը Սյունիքի հարավով ճանապարհ չհատկացնի Նախիջեւանին միանալու համար, ապա նա ուժով կլուծի հարցը

«Ալիեւի մենախոսությունն արդեն սպառնում է առաջին հերթին իր երկրի անվտանգությանը:
Վերջինս Արցախի օկուպացված տարածքներ կատարած յուրաքանչյուր այցի ժամանակ հոխորտում է, որ եթե Հայաստանը Սյունիքի հարավով ճանապարհ չհատկացնի Նախիջեւանին միանալու համար, ապա նա ուժով կլուծի հարցը:
Նկատենք, որ նման հայտարարություններ արվում են այն ժամանակ, երբ հայկական պաշտոնական շրջանակներից որեւէ նախորդող որակավորում այդ հարցով չի հնչեցվում: Այլ կերպ ասած՝ Ադրբեջանի առաջնորդի խոսքերը, ըստ էության, մենախոսություն են:
Կարելի է ենթադրել, որ Ալիեւը «խոսում» է Սյունիքի ժողովրդի հետ, որը մտահոգություններ ունի ճանապարհի բացման շուրջ, եւ այդ մտահոգությունները, ցավոք, հիմնազուրկ չեն»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:
Դիտվել է 63300անգամ
Վերջին լուրեր