Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
30 / Ապրիլ / 2021 : 10-30

Նիկոլ Փաշինյանն այն մասին, եթե Տիգրան Ավինյանն ընտրվի վարչապետ. «Известия»-ի լրագրողի հարցը՝ Փաշինյանին (տեսանյութ)

Տիգրան Ավինյանն իմ տեղակալն ու քաղաքական դաշնակիցն է: Կարծում եմ, որ մենք միասին կգնանք ընտրությունների եւ տարաձայնություններ չենք ունենա: Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով «Իզվեստիա» թերթի հարցին` «Եթե Տիգրան Ավինյանն ընտրվի վարչապետ, ինչպիսի՞ հարաբերություններ է կառուցելու Ռուսաստանի հետ»:
«Կարեւոր է, որպեսզի ընտրությունները լինեն ազատ եւ Հայաստանի քաղաքացիներն օրինականության եւ իրենց կամքի ազատ արտահայտման պայմաններում կարողանան նոր խորհրդարան ընտրել»,- ասաց Փաշինյանը: Գնահատելով հայ-ռուսական հարաբերությունների հեռանկարները Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո` Փաշինյանը հայտարարեց, որ Ռուսաստանի հարաբերությունները Հայաստանի հետ եղել են, կան եւ կլինեն լավ:
տեսանյութը՝ այստեղ
Դիտվել է 37107անգամ
Վերջին լուրեր