Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
30 / Ապրիլ / 2021 : 17-18

30 տարի անց կրկին «ՕՂԱԿ»-ի մեջ ենք, որի ճեղքումը կրկին կենսական է

1991թ. Ադրբեջանի պաշտպանության խորհրդի ապրիլի 10-ի, Գերագույն խորհրդի նախագահության ապրիլի 11-ի նիստերի եւ ապրիլի 16-ի՝ նախագահ Այազ Մութալիբովի գլխավորությամբ ԱԱԿ, ՆԳՆ, դատախազության ղեկավարության հետ խորհրդակցության արդյունքում՝ որոշում կայացվեց կազմակերպել ԼՂԻՄ-ի վերջնական հայաթափումն ու յուրացումը: Դա տխրահռչակ «Կոլցո» օպերացիան էր, որը ղեկավարում էր երկրի ներքին գործերի նախարար Մ. Ասադովը:
Ունենալով 1988-ից Հյուսիսային Արցախում սկսված հայկական բնակավայրերի հայաթափման հաջողված օրինակները, Մութալիբովը նախատեսում էր շատ կարճ ժամանակամիջոցում հասնել ԼՂԻՄ-ի նախ ծայրամասերի, ապա՝ կենտրոնական շրջանների աստիճանաբար հայաթափմանը: Այդ գաղափարի վառ ապացույցն է նաեւ Ադրբեջանի Կոմկուսի երկրորդ քարտուղար Պոլյանիչկոյի հայտարարությունը.
«1991թ. կհայտարարվի Ղարաբաղի տարի: Այս տարին կլինի Ադրբեջանի դժվարությունների վերջին տարին: Ղարաբաղի հողը մեր հողն է, եւ մենք պետք է գրավենք այն մեր երեխաների համար»:
Ավելի ուշագրավ է օպերացիայի մեկնարկից մոտ մոտ մեկ ամիս անց՝ մայիսի 22-ին, Մոսկվայում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Դաշդամիրովի արած հայտարարությունը.«Մոտ ժամանակներս անհրաժեշտ կլինի Ղարաբաղից արտաքսել եւս 32 հազար մարդ»:Այս հայտարարությունը վկայությունն է հայկական կողմի այն պնդման, որ եթե չլիներ զինված պայքարը, ապա հենց նույն տարվա վերջերին Արցախում չէր լինի գոնե մեկ հայ:Ադրբեջանցիներին շտապեցնում էր նաեւ ծավալվող դեպքերից մոտ մեկ ամիս առաջ՝ մարտի 14-ին, Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւը Հայաստանի եւ ԼՂԻՄ-ի շրջափակման ու հայաթափման վտանգի մասին, ինչպես նաեւ Մ. Գորբաչովին արված կոչը՝ հայ բնակչության անվտանգությունը պատշաճ ապահովելու մասին: Դա էր պատճառը, որ արդեն մարտի վերջին օրերին պարբերաբար գնդակոծվում էին Մարտունաշենն ու Շահումյանը, իսկ վերոհիշյալ որոշումն ընդունելուց հետո՝ ապրիլի 16-ին, ամբողջ Շահումյանի շրջանը զրկվեց հեռախոսային ու էներգետիկ կապից, խաթարվեց սննդի մատակարարումը: Երեք օր անց՝ ապրիլի 19-ին, Գետաշենից դուրս բերվեց ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի խումբը: Եւս երկու օր անց՝ ապրիլի 21-ին, Մութալիբովի հրամանով դադարեցվեց Երեւան-Շահումյան օդային կապը, որն իրականացվում էր ուղղաթիռներով:Գործողություններն առաջին անգամ աննախադեպ զարգացման հասան ապրիլի 30-ին, երբ Գետաշենն ու Մարտունաշենը ենթարկվեցին սաստիկ գնդակոծության, որից ժամեր անց առաջին անգամ կիրառվեցին տանկեր, ռազմական ուղղաթիռներ, զրահամեքենաներ և փոքր տրամաչափի հրետանի: Տխրահռչակ «Կոլցո» օպերացիան դրանով մեկնարկեց: Այդ օրը զոհվեցին Թաթուլ Կրպեյանը, Արթուր Կարապետյանը, Հրաչ Դանիելյանը (Զարզանդ):Ադրբեջանական ՕՄՕՆ-ի հրոսակախմբերը ռուս վարձկանների հետ մտնում էին հայկական գյուղեր՝ «անձնագրային ստուգումների» պատրվակով, բայց իրականցնում էին զանգվածային ձերբակալություններ, խոշտանգումներ ու սպանություններ:Ահաբեկչական այդ գործողությունների ընթացքում հայաթափվեցին ու կողոպուտի ենթարկվեցին մարզի ավելի քան հարյուրավոր բնիկ հայկական գյուղեր, թալանվեցին ու տեղահանվեցին տասնյակ հազարավոր մարդիկ, սպանվեցին ավելի քան 100 հոգի, մի քանի հարյուրը՝ պատանդառվեցին, որոնցից շատերի ճակատագիրը ցօրս անհայտ է:Դեպքերին հաջորդեց Հայաստանի՝ ԽՍՀՄ ժողովրդական դեպուտատների արտահերթ համագումարի պահանջը, որը, ինչպես գիտենք, մերժվեց Կրեմլի կողմից:Հաջորդ ամիս Ամերիկայի միացյալ նահանգների Սենատն ուշագրավ բանաձեւ ընդունեց, որով դատապարտեց «հարձակումներն անմեղ երեխաների, կանանց ու տղամարդկանց վրա» եւ հորդորեց վերջ դնել Հայաստանի ու ԼՂ-ի շրջափակումը:Ցավոք, որեւէ երկիր իր կոչերով չկարողացավ սաստել ահաբեկչական Ադրբեջանին, որը հստակ դիրքորոշում ուներ՝ ԼՂ-ն գլխովին հայաթափել: Այդ որոշման ապացույցները շատ են: Մինայն օգոստոսյան դեպքերից հետո, երբ Գորբոչովը հեռացվեց իշխանությունից, ամեն ինչ այլ ընթացք ստացավ, Ռուսաստանի նոր ղեկավարությունը դադարեց կողմնակալ օժանդակություն ցուցաբերել Ադրբեջանին, հարցի լուծումը մեծամասամբ տեղափոխվեց հայ-ադրբեջանական դաշտ, որը հող նախապատրաստեց Արցախյան ազատամարտի համար: Տեսնելով, որ որեւէ մեկը չի լսում իրենց օգնության կանչերը, հայերը զենքի դիմեցին: Պատերամզն սկսվեց Ադրբեջանի ճնշող առավելությամ եւ ավարտվեց նրա ջախջախիչ պարտությամբ, բացի ԼՂԻՄ-ին, հայկական կողմն ազատագրեց պատմական Հայաստանի եւս յոթ շրջան, որոնք բռնազավթված էին Ադրբեջանի կողմից:Այսօր, ցավոք, ոչ միայն այդ շրջանները, այլև ԼՂԻՄ-ի մի մասը կրկին գտնվում են Ադրբեջանական գերության մեջ՝ շրջափակման մեջ պահելով կենտրոնական Արցախում ծվարած արցախահայությանը: Այսօր՝ 30 տարի անց, կրկին կարիք ունենք մի նոր ազատագրման, նվիրյալների նոր սերնդի անձնազոհության, ինքնամոռացումի ու հերոսականության բացառիկ դրսեւորումների:30 տարի անց կրկին կարիք ունենք մաշկովների օձիքը հավաքող Թաթուլ Կրպեյանի, Արթուր Մկրտչյանի, Սիմոն Աչիկգյոզյանի, Հրաչ Դանիելյանի ու մյուսների: Կարիք ունեք, որ կրկին ազատագվենք…այս անգամ վերջնականապես:Ես վստահ եմ, որ այն ինչ տեղի է ունեցել 1988-1994թթ. Արցախում, կարող ենք կրկնել եւս մեկ անգամ, կարող ենք կրկնել նույքան վստահ ու նվիրումով…մի վերջին անգամ եւս:Կեցցե՛ ազատ Արցախը:Գեւորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ
Դիտվել է 21373անգամ
Վերջին լուրեր