Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
30 / Ապրիլ / 2021 : 18-30

Պուտինը պատրաստ է միջնորդ լինել Ղրղզստանի ու Տաջիկստանի հակամարտության կարգավորման հարցում

Պուտինը պատրաստ է միջնորդ լինել Ղրղզստանի ու Տաջիկստանի հակամարտության կարգավորման հարցում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է միջնորդի դեր ստանձնել Ղրղզստանի և Տաջիկստանի միջև հակամարտության կարգավորման գործընթացում. լրագրողներին ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Իհարկե, հաշվի առնելով տարբեր ձևաչափերում առկա մեր ընդհանրությունը՝ և՛ ՀԱՊԿ-ն է, և՛ այլն, նախագահ Պուտինը միշտ պատրաստ է միջնորդ դեր ունենալ մասնակից երկրների միջև ծագող սուր խնդիրների լուծման գործում: Նա դա արդեն բազմիցս ցույց է տվել դա»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով Ղրղզստանի և Տաջիկստանի հակամարտության մեջ Ռուսաստանի պետության ղեկավարի միջնորդության հնարավորության մասին հարցին:
Դիտվել է 9214անգամ
Վերջին լուրեր