Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
01 / Մայիս / 2021 : 11-48

Հիմա հերթը սյունեցիներինն է, վաղը կլինի տավուշցիներինը, մյուս օրը՝ լոռեցիներինը. Հասրաթյան


Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել.

«Հիշո՞ւմ եք, թե ով առաջին անգամ հրապարակավ արտաբերեց «ղարաբաղյան կլան», արտահայտությունը... Հիշո՞ւմ եք «մոնղոլ-թաթարական լուծը թոթափելու» մասին հնչած կոչերը... Հիշո՞ւմ եք, թե ինչպես էր իրական տականքը կոկորդով մեկ գոռում «մենք մեր քաղաքը պետք է ազատագրենք ղարաբաղցի տականքներից...»։

Այդ ամենը հենց այնպես չէր... Այդ ամենը հայությունը մասնատելու ճանապարհով Արցախը մոռանալու, իսկ ապա նաև մեր համազգային ցանկությունները թաղելու նպատակ ուներ: Իսկ այդ նպատակին հասնելու համար հարկավոր էր սկսել այնտեղից, որտեղից սկսել էր մեր համազգային վերազարթոնքը...
Հարկավոր էր դյուրահավատ զանգվածների զգացմունքների վրա խաղալով ոչնչացնել այն գաղափարը, որի վրա տարիներ շարունակ քար առ քար, ու նաև արյամբ, կառուցվել էր մեր ազգային արժանապատվությունը...

Չգիտեմ, թե ինչպես է ապագան այս ամենն արդարացնելու, բայց որ այդ ամենից հետո միասնական ՀԱՅԸ մասնատվեց ու մենք սկսեցինք աստիճանաբար կորցնել մեր ազգային հավասարակշռությունը և գահավիժել դեպի նիկոլիզմի հատակ, դա այսօրվա իրողությունն է... Հիմա էլ հերթը սյունեցիներնինն է, վաղը կլինի տավուշցիներինը, մյուս օրը՝ լոռեցիներինը...
Ու այդպես՝ մեկը-մյուսին հաջորդելով, մենք կկորցնենք այն, հանուն որի դարերով պայքարել ու հասել ենք...

Կկորցնենք, եթե վերջապես ազգովին չգիտակցենք, որ Արցախը Հայաստան է և վե՜րջ, բայց ոչ թե ստահակ նիկոլի ականջահաճո բարբաջանքով, այլ Արցախի հերոս Լեոնիդ Ազգալդյանի իրական կատարածով...»։
Դիտվել է 16473անգամ
Վերջին լուրեր