02 / Մայիս / 2021 : 14-13

Հին տեսանյութ է, միջադեպը եղել է Կապանի ուղղությամբ, տարածքը էլի մեր վերահսկողության տակ. ՊՆ-ն պարզաբանել է


Դա հին տեսանյութ է, մոտ երկու շաբաթ առաջ է եղել՝ Կապանի ուղղությամբ։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեցին Պաշտպանության նախարարությունից՝ անդրադառնալով սոցցանցերում տարածված՝ հայ սպաների և ադրբեջանցի զինվորականների մասնակցությամբ տեսանյութի հրապարակմանը։


«Շատ թեթև միջադեպ է եղել, որը շատ արագ հարթվել է, տարածքը էլի մեր վերահսկողության տակ է գտնվում»,–հայտնեցին մեզ։

Հարցին՝ ինչպես է հարթվել, պատասխանեցին՝ խոսել են, ամեն ինչ ճշտել են։
Դիտվել է 17779անգամ
Վերջին լուրեր