Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
03 / Մայիս / 2021 : 17-56

Այսօր հայտնի դարձավ, որ 19 գերի, խոշտանգվել ու սպանվել են. Նա ու իր ոհմակը այսօր հռհռում ու հրճվում էին, տեսնես ինչի՞ համար

«Մարդասպանները

Այսօր հայտնի դարձավ, որ 19 անձ, ովքեր գերի են եղել մոլագարի ընկեր Ալիևի մոտ, խոշտանգվել ու սպանվել են: Նրանց թվում են և՜ զինծառայողներ, և քաղաքացիական անձինք, այդ թվում` կանայք:

Նրանք ողջ կլինեին, եթե մենք երկրում իշխանություն ունենայինք: Եթե կապիտուլյանտ արյան վաճառականը կարողանար նորմալ բանակցել ու ամեն ինչ հանձնելուն զուգահեռ այդ մարդկանց հետ բերեր: Չարեց, քանզի անկարող է:

Շատերը առհասարակ ողջ կլինեին, եթե նա չլիներ կամ գնար: Ավաղ:

Նա ու իր ոհմակը այսօր հռհռում ու հրճվում էին Ազգային ժողովում: Տեսնես ինչի՞ համար: Գերիների մահվա՞ն»:

Արփինե Հովհաննիսյան
Դիտվել է 33237անգամ
Վերջին լուրեր