04 / Մայիս / 2021 : 10-06

Ադրբեջանական կողմը միտումնավոր սահմանային հենակետեր է կառուցում հայկական բնակավայրերին առավելագուjնս մոտ գտնվող կետերում

«Սյունիքի մարզի արեւելյան սահմանների սահմանազատման եւ սահմանային ռեժիմի կարգավորման հարցն առաջնային նշանակություն ունի ոչ միայն անվտանգության, այլեւ տեղի բնակիչների իրավունքների պաշտպանության առումով: Ադրբեջանական կողմը միտումնավոր սահմանային հենակետեր է կառուցում հայկական բնակավայրերին առավելագունս մոտ գտնվող կետերում՝ տեսանելի վայրերում կամ բարձունքների վրա: Շատ դեպքերում դրանք տեղադրվում են GPS-ով տեղորոշած սահմանային գծերի վրա:

Լինելով շատ մոտ հայկական գյուղերին՝ ադրբեջանական սահմանային հենակետերն ահռելի մեծ հոգեբանական ազդեցություն են ունենում հայկական բնակավայրերի բնակիչների վրա: Ըստ էության, ադրբեջանական կողմը հենց այդ նպատակով էլ հայկական բնակավայրերի մոտ իրականացնում է հենակետերի կառուցման ինտենսիվ աշխատանքներ, որտեղ առավելագույնս տեսանելի բարձրության վրա տեղադրվում են ադրբեջանական դրոշներ...»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:
Դիտվել է 8006անգամ
Վերջին լուրեր