04 / Մայիս / 2021 : 18-35

Ադրբեջանն ազատ է արձակել երեք հայ ռազմագերու

Ադրբեջանն ազատ է արձակել երեք հայ ռազմագերու: Այս մասին հաղորդում է «Սպուտնիկ Ադրբեջանը»:

Խոսքը` Ռոբերտ Վարդանյանի, Սամվել Շուխյանի և Սեյրան Թամրազյանի մասին է:

Ըստ կայքի` նրանք առաջիկա ժամերին ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի ուղեկցությամբ կտեղափոխվեն Երևան:

Պաշտոնական Բաքուն դեռ չի հաստատել տեղեկությունը:

Կարդացեք նաև՝ Քիչ հետո Էրեբունի օդանավակայանում վայրէջք կկատարի Ադրբեջանից Հայաստան ռազմագերիներ տեղափոխող օդանավը
Դիտվել է 15044անգամ
Վերջին լուրեր